Վիրահատության ծախսերը կհոգա գործարարը

15/09/2018 14:37
Վիրահատության ծախսերը կհոգա գործարարը

Սեւանի հացի գործարանում կռիվ է ընկել: Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, ով տարիներ առաջ ֆինանսական ներդրում անելով վերը նշված գործարանում դարձավ բաժնետեր՝ սննկացող գործարանը հասցնելով բարձր ցուցանիշներ ապահովող գործարանի, այս օրերին լուրջ տարաձայնություններ ունի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետ: Ավետիսյանին մոտ կանգնած մարդիկ, հարաբերությունների խզումը կապում են առաջիկա հացի գնի թանկացումների հետ, սակայն մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, գործարարների հարաբերություններն ավելի վաղ են խզվել, իսկ պատճառներն ավելի խոր արմատներ ունեն:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ գործարանում ստուգումներ են սկսվել, ինչպես նշում են՝ հացի քաշի հետ կապված թերացումներ են բացահայտվել եւ այլն:

Այս օրերին գործարանը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած: Իսկ Աշոտ Ավետիսյանի վիճակն էլ ավելի բարդացել, երբ պարզվել է, որ իր երբեմնի հովանավոր Սեյրան Սարոյանը Մոսկվայում վիրահատվում է եւ ինքը պետք է վճարի վիրահատության եւ բուժման ծախսերը:

Սեւանի մեր աղբյուրները հավատացնում են, որ պետք է չէ անհանգստանալ Սեյրան Սարոյանի առողջության համար, նա անպայման կվիրահատվի, իսկ գործարանի աշխատավարձերն էլ ,ոչի՛նչ թող ուշանան՝ մեր ժողովորդը համբերող է:


Մաքսիմ Նազարյան