Ո՞վ է ձայնագրության հեղինակը

12/09/2018 17:39
Ո՞վ է ձայնագրության հեղինակը

Քաղաքական կուլիսներում շրջանառվող համառ տեղեկությունների համաձայն, նկատենք, որ այդ խոսակցություններն առավել ակտիվ են խորհրդարանում, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, եւ ՀՔԾ  պետ Սասուն Խաչատրյանի սենսացիոն ձայնագրության հետեւում խառն է  երկրի գլխավոր Մուկ Հովիկ Աբրահամյանի, նախկին ոստիկանափետ Ալիկ Սարգսյանի եւ երկրի գլխավոր օլիգարխ, նախկին վերահսկիչ Իշխան Զաքարյանի մատը, ովքեր Քաչարյանի նկատմամբ կալանքի որոշումը ներկայացնելուց առաջ դեռեւս, Իշխանի դղյակում պլանավորել են իրականացնելու այդ սեւ գործը:

Ձայնագրությունը այս քառյակի մոտ գտնվել է վաղուց, սակայն այն հանրայնացնելու գործը նախատեսված է եղել շատ ավելի ուշ, այն պահին, երբ այլեւս անելանելի դրության մեջ կըկնեն Մուկն ու Ձուկը, եւ նրանց քաղաքական տանիքները:

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу мышь с наушниками гиф

Ուշադիր կարդացեք՝ Մխչյանցի Մկի վերջին ֆեյսբուքյան գրառումըԴժվար չէ հասկանալ, որ միայն ձայնագրության տեր Մկնիկը կարող էր այդպիսի գրառում կատարել:

Երկրորդ, նոր չէ, որ երկրի գլխավոր կրծողը, եւ մասնավորապես նախկին ռեվիզոր,  կոռումպացված Իշխան Զաքարյանը ԱԱԾ-ից բեթար գաղտնալսելու հսկել են իրենց ցանկալի օբյեկտներն ու օլիգարխիային հետագայում նրանց կաշին տիկ հանելու նպատակով

Ի  դեպ, նորագույն տեխնիկայով զինված է եղել նաեւ ԲՀԿ առաջնորդ ԳագիկԾառուկյանը, ով թեեւ այս պատմության մեջ ասում են կարծես թե դերակատարություն չունի:

Նույնիսկ հին աղվես ՀՀԿ-ականներից մեկն էր այսօր կատակում, որ երեկ Նիկոլը ճիշտ կանալի վրա էր ընկել, երբ Դավիթաշենում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայատարարեց, ասելով, թեՏո մկին էլ, ձկին էլ»: 

ՀՀԿ-ական հին գայլը ոգեւորված դուրս թողեց, թե Մուկն ու Ձուկը՝ արեցին իրենց սեւ գործը հետագայում Քոչարյանի մոտ իրենց հաստատուն քվեն ստանալու համար: