Նիկոլը գնում է Հիտլերի ճանապարհով(Տեսանյութ)

12/09/2018 10:07
Նիկոլը գնում է Հիտլերի ճանապարհով(Տեսանյութ)

Ուրեմն մի բան ասեմ, որ ոչ մեկի մտքով երևի չի անցել: Վարկած եմ ասում, չեմ պնդում, բայց ուշագրավ վարկած է:

Ես չեմ բացառում, որ այս հեռախոսային խոսակցությունը հենց իրենք՝ նիկոլենք հրապարակայնացրած լինեն, որպեսզի հետո «լեգիտիմ» իրավունք ստանան ապօրինի տեռոր անել՝ «Օլիգարխներն ու նախկին պաշտոնյաները թույլ չեն տալիս մեզ կոռուպցիայի դեմ պայքարել, ժողովուրդ օգնեք մեզ, կանգնեք մեր կողքին»:

Նիկոլին շոու է պետք, ՀՀ ներքին ու արտաքին խնդիրներից մեր ժողովրդի ագրեսիվ փոքրամասնության ուշադրությունը շեղելու, նրանց թշնամու կերպար մատուցելու և Նիկոլից զոհի կերպար ստանալու համար: Այդ շոուն «գաղտնալսումն» էր:

Բոմժերին դուր է գալիս հնդկական սերիալ հիշեցնող «Կինոյի մեջի տղու և չար կերպարների հակադրությունը»: Նիկոլը հիմա ներկայանում է որպես չարիքի դեմ դուրս եկած փրկիչ, բայց իրականում նա երկրի շահը անձնականին ստորադասած շիզոֆրենիկ է:

Նիկոլի հենարանը իր պես շիզո տեսակն է, որից ցավոք ահագին կա մեր հանրության մեջ, որովհետև Սերժ Սարգսյանի օրոք այդ բոմժացումն ու շիզոյացումը մշտական գործընթաց էր: Նիկոլը հիմա հենված է Սերժի բուծած էլեկտորատի վրա:

Նիկոլը Հիտլեր է խաղում:

Եվ ինչպես Հիտլերը Ռեյխստագը այրեց, որպեսզի զոմբիների հիացական բացականչությունների ներքո «լեգիտիմ» իրավունք ստանա ապօրինությունների և քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու միջոցով իշխանության ամբողջական զավթում իրականացնել, այնպես էլ հիտլերիկ Նիկոլն է ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը տեղադրում համացանցում, որպեսզի հուզական մթնոլորտում մեղադրի իր քաղաքական հակառակորդներին ու ապօրինություններ իրականացնելու «մանդատ» ստանա ամբոխից՝ վերջինիս որպես կոնֆետ ցույց տալով Սաշիկի ու մյուսների փողերը, որոնք իբր վերադարձվելու են ժողովրդին:

Ու քանի որ Նիկոլը ժողովուրդ ասելով միշտ ինքն իրեն նկատի ունի, ուստի կասկած չկա, որ սաշիկներից ու լֆիկներից վերցվող փողերը գնալու են Նիկոլի գրպանը, իսկ ամբոխը ստանալու է Խ...: Նիկոլը ամբոխին օգտագործում է սեփական իշխանության տոտալիտար ամրապնդման համար:

Ուրիշ բան չկա:

Նիկոլը իրա բոմժական կյանքից է մուռ հանում: Ու քանի որ իրա նմանները շատ են, ուստի իրար գտել են: Նիկոլը բոմժերին օգտագործում է, որպեսզի իր բոմժական կոմպլեքսները հաղթահարի:

Սա ամեն ինչի ունակ է:

Հոգով, մտքով ու գրպանով բոմժին չի՛ կարելի իշխանություն տալ: Հայ ժողովուրդը լավ արեց, որ Սերժին մերժեց, բայց նրա փոխարեն Նիկոլի պես բոմժին իշխանություն տալը էշություն էր:

Այդ էշության գինը շատ ծանր է լինելու:


Դավիթ Մարտոյան