«Հայաստանը միայն Երեւանը չէ, հոգնել ենք կրկնելուց...»

12/09/2018 09:55
«Հայաստանը միայն Երեւանը չէ, հոգնել ենք կրկնելուց...»


Դեպի Գյումրի տանող, նախկինում միջմարզային այժմ միջհամայնքային 8 կիլոմետր ճանապարհը, որն անցնում է Վարդաքար, Այգաբաց համայնքներով, ըստ տեղացիների, գտնվում է շատ անմխիթար վիճակում։ 

-Էնքան քանդված է էս ճանապարհը, որ ստիպված արդեն մարդկանց ցանքատարածությունների միջով են գնում մեքենաները։ Գյումրի գնացող ամենակարճ ճանապարհն է, ու հետո էլ Հյուսիս հարավ ճանապարհի շահագործման դեպքում էս ճանապարհը ինքնին դառնալու է երթեւեկելի։ Էսքան ժամանակ հասկացել ենք, որ Հայաստանը սկսվել է Երեւանով եւ ավարտվել Երեւանով, բայց չէ՞ որ մարզերին էլ պետք է ուշադրություն դարձնել, երեւի ժամանակն է արդեն շիրակցիների հոգսերին էլ լուծումներ տալ,- նեղսրտում են համայնքների բնակիչները։