Բողոքի հետքերով

12/09/2018 07:51
Բողոքի հետքերով

Օրերս մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ տարեց կինը հրավիրել էր մեզ ականատես լինելու Արմավիրի մարզի Արտիմետ  համայնքի 17-ամյա  մայր առվի  թնջուկին : Խնդիրը լուսաբանելու ընթացքում նկատեցինք  2 տարվա անհավանական ձեռքբերումների ,որոնց համայնքապետ՝ Վարդան  Միրզախանյանը հասել էր  համարժեք ծառայության , լավ կառավարման և  արդյունավետ աշխատանքի  շնորհիվ: Տեղաբնակ ուսուցիչներից մեկը, ով հետևում էր շինարարական աշխատանքներին ասաց.


- Արտիմետի համայնքը 2016թ-ի ՏԻՄ ընտրություններում  հեղափոխություն իրականացրեց՝ համայնքային  ծառայողի պարտականությունները վստահելով երիտասարդ Վարդան Միրզախանյանին:Ու միանգամից Էջմիածին քաղաքի հարակից համայնքը սկսեց կերպարանափոխվել, ճիգ գործադրելով հասնել վարչատարածքային հարևանին:Նոր ծառեր տնկվեցին,գլխավոր ու երկրորդական փողոցները խճապատվեցին ու հարթվեցին, գերեզմանների ճանապարհը վերանորոգվեց, և որ ամենակարևորն էր դաշտամիջյան 3 կմ անանցանելի  ճանապարհը  դարձավ անցանելի, իսկ գիշերային լուսավորությունը նոր կյանք ու  որակ բերեց Արտիմետ: Մշակութային կյանքն էլ սկսեց իր հունը գտնել:Կառուցվեց գրադարանի նոր շենքը:Մշակույթի մասնաշենքում լուծվեց լոկալ ջեռուցման հարցը: Պարի խմբակներ բացվեցին, կրթական օջախները՝ մանկապարտեզն  ու  դպրոցը հայտնվեցին  համայնքի ուշադրության կենտրոնում:Մտեք բուժ ամբուլատորիա, սանհանգույցից սկսած վերանորոգված է,-ոգևորված պատմում էր մեր զրուցակիցը:

Արտիմետի համայնքապետը համեստորեն հրաժարվեց խոսել իր կատարած գործերի մասին.


-Համայնքը պետության անկյունաքարն է: Յուրաքանչյուր համայնքային ծառայող պարտավոր է լավ աշխատել ու զարգացնել իր համայնքը, անկախ սուղ միջոցներից:

Հ.Գ.Արտիմետի երկրորդական փողոցներից մեկում մի երիտասաևդ տղամարդ ասաց.

-Վարդան Միրզախանյանը միայն տեղական բյուջեի հաշվին չէ, որ կատարել է այս գործերը, այլ նաև  իր սեփական  գումարներով: Գնահատելին դա է:Համայնքում ծեր ու մանուկ հարգանքով ու սիրով են նրա մասին խոսում,- ավարտեց խոսքը մեզ հետ զրուցող արտիմետցին: