Արմավիրի մարզում կրքերը չեն հանդարտվում.գծատեր Շուշոյին «պապայություն» են անում ոչ միայն ԱԱԾ-ակնները, այլ նաեւ գողականներն ու ՀՀ Տրանսպորտի փոխնախարարը

11/09/2018 19:39
Արմավիրի մարզում կրքերը չեն հանդարտվում.գծատեր Շուշոյին «պապայություն» են անում ոչ միայն ԱԱԾ-ակնները, այլ նաեւ գողականներն ու ՀՀ Տրանսպորտի փոխնախարարը
Օրերս, Hzham.am-ը անդրադարձել էր Արմավիր մարզի մի շարք բնակիչների ահազանգին, այն է, որ Արմավիրի մարզի ուղեւորափոխադրումները կաթվածահար արած հանրահայտ «կայֆարիկ», գծատեր «Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը, իր տխրահռչակ գործունեությամբ,բառիս բուն իմաստով խաթարում է այս մարզի անդորրը:

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման շրջանակներում խոսվել էր այն մասին, որ «Գալակտիկա տրանս սերվիսի» Շուշան Խաչատրյանը, ով հորից հասած հարստությունների հաշվին գործ տվողի, մարդկանց վրա շինծու գործեր սարքելու եւ «մուտիտներ ֆռռացնելու» մասնագիտության մեջ է հմտացել, որոշել է թավշյա հեղափոխության ֆոնին, «տեռորի» ենթարկել թե՛ արմավիրցիներին՝ հատկապես ուսանողությանն ու նրանց ծնողներին, եւ՛ թե նոր իշխանություններին, անցնում է բոլոր սահմանները…

Նույն հրապարակման մեջ բարձրաձայնվել էր նաեւ այն մասին, որ Արմավիրի մարզում շրջանառվող համառ լուրերի համաձայն, «Գալակտիկա տրանս սերվիսի» Շուշոյի թուրը աջ ու ձախ կտրում է իրավապահ կառույցներում հանգրվանած տարբեր կալիբրի չինովնիկների մի ողջ արսենալի շնորհիվ, որոնց հետ նա խիստ ուշագրավ կապերի ու հարաբերությունների մեջ է:

Իսկ որ ամենաուշագրավն էր, ըստ նույն լուրերի, Շուշոյին Արմավիրի մարզում նախ եւ առաջ «կրիշայություն» է անում արմավիրցի, Արմավիրում հայտնի ԱԱԾ-ական, ԱԱԾ քննիչ Արմեն Ումուրշատյանը, ով ոստիկանության համակարգից բոլորովին վերջերս տեղափոխվել է ԱԱԾ համակարգ՝ ինքն էլ իր հերթին ունենալով ոչ պակաս տանիքներ ու հովանավորներ…

Նույն հրապարկման մեջ անդրադարձ էր եղել նաեւ այն մասին, որ ըստ նույն լուրերի, գծատեր Շուշոյի եւ ԱԱԾ-ական Ումուրշատյանի «շոկոլադնի» հարաբերությունները առավել սերտացել են հատկապես թավշյա հեղափոխությունից եւ այն բանից հետո, երբ Շուշոյի 206, 207 երթուղին ապահովվող գազելների կողքին հայտնվել է նաեւ Ումուրշատյանի բարօրության համար գիծ դուրս եկած 36-71 համարի դեղին համարներով գազելը, որն, ըստ պտտվող լուրերի, ժամանակին ձեւակերպվել է Ումուրշատյանի ընտանիքի անդամներից մեկի անունով:

Իսկ որ ամենացավալին է, Շուշոն՝ թիկունքում ունենալով նոր Հայաստանի ԱԱԾ-ական Ումուրշատյանին, այսօր Արմավիրի մարզում կաթվածահար արած ուղեւորափոխադրումների պատճառով, ուղիղ վնաս է հասցնում Արմավիրի մարզի ուսանողությանն ու նրանց ընտանիքներին, ստեղծելով մի իրավիճակ, որ իր կապրիզի արդյունքում, ուսանողը ստիպված է լինում մեծ գումարներ ծախսել՝ Երեւան հասնելու համար:

Ըստ նույն լուրերի, պարզվում է գծատեր, պոտենցիալ ֆեոդալ Շուշան Խաչատրյանը, մամուլում տեղ գտած հրապարակումներից հետո, ԱԱԾ-ական Ումուրշատյանի հետ միասին, նախ եւ առաջ փորձել է գնալ դժգոհ արմավիրցիների հետքերով՝ հայտարարելով, որ իրենց դեմ խաղ չկա, իրենք ինչ ուզեն ոնց ուզեն, այդպես էլ պիտի գործեն…
Ավելին, օրերս Արմավիրի մարզում գործող խորհրդային միության նմուշ համարվող՝ «Կլպածի» վետերոկում , (ըստ մարզում թեւածող լուրերի), շարունակվել է գծատեր- ֆեոդալ Շուշո, Արմավիրի մարզի ԱԱԾ քննիչ Արմեն Ումուրշատյան, Հյուսիսային ավտոկայանի տնօրեն, նախկին ոստիկան Արմեն Գաբուզյանի համատեղ ուտուշ-խմուշը, որի ժամանակ, Շուշոն գլուխ է գովել, որ ՀՀ տրանսպորտի փոխնախարար ունենք՝ աշխարհը չունի, ասելով, որ փոխնախարարն իրենց ախպերն ա, ում կենացը արժե մի հատ էլ խմել…

Մեկնաբանությունները՝ երեւի ավելորդ են:

Նշենք, որ խոսքը գնում է ՀՀ Տրանսպորտի նորանշանակ փոխնախարար Արմեն Փամբուկչյանի մասին, ում անունը ըստ Շոշոյի, պետք է ոսկե տառերով գրել՝ ԱԱԾ-ական Արմեն Ումուրշատյանից հետո:

Ի դեպ, գծատեր Շուշոն, այս ընթացքում այս ու այնտեղ հասցրել է բարձրաձայնել , որ իր գծերի (ուր, ըստ ճշտվող լուրերի, ոչ թե մեկ, այլ մոտ 3 գազել է թաթիկով անում ԱԱԾ-ական Արմեն Ումուրշատյանին) դեմ խաղ չի լինելու, քանի որ ոչ միայն Ումուրշատյանը, այլ նաեւ ԱԱԾ-ից նոր ձեռք գցած իր դստեր քավորը, իրեն քաղցր աչքով են նայում:

Ի դեպ, Շուշոյի ախպերություն համարվող Ումուրշատյանն էլ իր հերթին է պարծենում, իր ՀՔԾ-ական քավորով, հասկացնելով, որ Վանեցյան չէ, ով չէ, իր կողքով անցնել չի կարող…

Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք նաեւ Ումուրշատյանի քավորի անունը, որի հետ նա ասում են արած-դրած հազար ու մի գործեր ունի…

Սա էլ հերիք չէ. Շուշոն, Արմավիրի մարզում ըմբոստացող զանգվածից, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել Շուշոյի մոնոպոլիստական խաղերի ու Ժողովրդին տեռորի ենթարկելու համար, նրանց էլ փորձում է այսպես ասած քրեածին տարերով ճնշել, մեջտեղ բերելով այն հաղթաթուղթը, որ իր հայրը օրենքով գող Փայլակի հետ հալալ ախպոր պես ա եղել:

Ըստ մարզում թեւ առած լուրերի, գծատեր Շուշոն, վերջերս սկսել է աջ ու ձախ գուժել, որ իր թիկունքին գողերն ու հանցագործ աշխարհն էլ են կանգնած, եւ որ ինքը պրախոդ ունի ամեն տեղ:

Նկատենք, որ գծատեր Շուշոյի շահերը պաշտպանելու գործում հանցավոր աշխարհից այժմ հոլովվում են Արմավիրցի օրենքով գող Գոռի եղբոր՝ Ցոլակի, եւ վերջինիս զոն նայող եղբոր որդու անունները, ովքեր Շուշոյի հետ առնչվում են շատ տարբեր հարթություններում:

Այսքանից հետո, հարց է առաջանում. Ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետ Փաշինյանի հայտարարություններից հետո, այն է որ նոր իշխանությունները մերժում են հանցավոր երեւույթները՝ բեսպրեդելը, ամենաթողությունն, ու հովանավորչություններ անելու արատավոր երեւույթներիը, հանկարծ հայտնվում է մի գծատեր Շուշո՝ ցեխ շպրտելով այսօրվա իշխանությունների որդեգրած քաղաքականության վրա:

Մի անհասկանալի մոնոպոլուհի, ով ընդամենը մի քանի օր առաջ ցույց էր անում Փաշինյանի կանտորայի առաջ, փորձելով օրվա կեսը գողական, կեսն էլ մենթական գնալով, մատերի վրա խաղացնել նոր կառավարությանն ու նրա թիմին՝ տուրք տալով իր անհագուրդ ախորժակներին ու ապագա Սաշիկ դառնալու մոլուցքին…բա էլ ինչի՞ համար էին մարդիկ պայքարում ու փողոց դուրս գալիս, որ սաշիկներին, լիսկաներին, ու մենաշնորհների մյուս տիտաններին փոխարինեին Շուշոները՞:

Հիմա ինչպե՞ս հասկանանք. նոր իշխանությունները ժողովրդի, ուսանողի, չարքաշ կյանքով ապրող քաղաքացու կողքի՞ն են, թե՞ խայտառակ համբավ ունեցող մի պրովոկատորի, ով կարողանում է ԱԱԾ-ական Ումուրշատյաններով, Արմեն Գաբուզյաններով, քավոր-սանիկներով, գողերով ու հանցավոր դեմքերով բեսպրեդել ապահովել այն նոր Հայաստանում, ուր պետք է որ այլ խաղի կանոններ հաստատվեին:

Հ.Գ Ի դեպ, Արմավիրի մարզի ԱԱԾ-ական քննիչ Արմեն Ումուրշատյանը, ստացվում է, որ պրիզնատ չի գալիս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին, ով իր գործելաոճով ժողովրդի մեջ հույսի նշույլներ էր առաջացրել: Եւ դժվար է ասել, թե ի՞նչ պատկեր կունենանք հետայսու՝ հանդուրժելով Ումուրշատյաններին ու բոլոր նրանց, ովքեր իրենց բուն գործով զբաղվելու փոխարեն, ըստ էության, զբաղված են թիթեռ նկարելով ու Շուշաններ խաղացնելով: Հավելենք նաեւ, որ այս օպերացիայի մեջ իր կարկառուն դերակատարություն ունի նաեւ Շուշոյի ԱԱԾ-ական քավոր ունեցող դուստրը, ով ըստ մարզում շրջանառվող լուրերի, շփումների մեջ է նաեւ քրեակատարողական հիմնարկներում հանգրվանած զոն նայողների հետ:
Այլ մանրամասների մասին՝ կխոսենք այլ հրապարակումներում: 

Մաքսիմ Նազարյան