Ապօրինի՞ ազատում

11/09/2018 08:24
Ապօրինի՞ ազատում

Էջմիածնից  մեր լրատուները  տեղեկացնում են, որ քաղաքապետուհի՝ Դիանա Գասպարյանը վերջերս  անհիմն ձևով աշխատանքից ազատել է ՔԿԱԳ-ի՝ (ԶԱՔՍ) պետին՝ Արմինե Խուդոյանին: Վերջինս էլ  դատական  հայց  է ներկայացրել՝ վերականգնման պահանջով:

Ըստ մեր լրատուների, Արմինե Խուդոյանը Մանվել Գրիգորյանի դիմացի հարևանուհին է և քավոր-սանիկական կապեր ունի նրա հետ: Էջմիածին քաղաքը խոսում է, որ սա բնույթով հաշվեհարդար էր ՔԿԱԳ-Ի պետի դեմ, իսկ քաղաքապետուհու համար  կամային ոճ, ով առաջնորդվում է՝ «Մեզ հետ չես, մերոնցից չես, կամ՝ մեր դեմ խաղ չկա» սկզբունքով: