«Ես այստեղ անալիզ եմ տվել, դեռ նույն վիճակո՞ւմ է բուժկետը»,- կասեր մեռած պապս

11/09/2018 08:17
«Ես այստեղ անալիզ եմ տվել, դեռ նույն վիճակո՞ւմ է բուժկետը»,- կասեր մեռած պապս

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչների խնդրանքով այցելեցինք իրենց գյուղ։

Ընթերցողին տեղեկացնենք, որ մետ մեկ ամիս է ինչ ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն է կնքել համագյուղացիների կողմից հարգված համայնքի ղեկավար՝ Սամվել Ավագյանը։ Բնակիչները բարձրաձայնելով գյուղի բուժկետի եւ մանկապարտեզի խնդիրների մասին, չմոռացան նաեւ տեղեկացնել, որ համայնքում գործող միակ ենթակառուցվածքը դա Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցն է եւ համայնքապետարանը։


Դպրոցի տնօրեն Աննա Հովսեփյանը ընդհամենը մի քանի ամիս է ինչ ստացել է տնօրենի լիազորությունները։ Այս կարճ ժամանակահատվածում, ըստ համայնքաբնակների, տնօրենի աշխատանքների մասով համայնքից եղել են մի քանի անգամ կրկնվող նույնաբովանդակ անհիմն բողոքներ, որոնց պատճառով ժամանակ առ ժամանակ խաթարվել են դպրոցի բնականոն աշխատանքները։

Դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնել են մի քանի թեկնածուներ, բայց ինչպես մեր զրուցակիցներն են ներկայացնում, գյուղի բնակչությունը համախմբված է, ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր մեկը, ով մշտապես եղել է գյուղի բոլոր ղեկավարների եւ ժամանակների քննադատող մարդ է եղել, այս օրերին էլ անցել է իր գործին:


-Էդ բողոքելն էլ է դարձել մոդայիկ, մենք սովոր ենք, մեր դեմ էլ են բողոքել, որ գործազուրկ ենք, բա ղեկավարի վրա չեն գրի՞, էդ նույն մարդիկ,-կատակում են գյուղի մարդիկ։

На данном изображении может находиться: дом, небо и на улице

-Ապրում ենք էլի լավից-վատից, շուտով նոր համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն, Սամվել Ավագյանը երկար տարիներ աշխատել էր, ծանր, երկարատեւ  հիվանդությունից մահացավ, հիմա նոր երիտասարդ թեկնածուներ կլինեն մեկին կընտրենք։ Ինչքան կարողացավ Ավագյանը գործ արեց, բայց էլի խնդիրները օր-օրի ավելանում են։ Առողջություն չուներ, միշտ բուժումների էր գնում, ինչքան ներում էր առողջությունը աշխատում էր,-ասում են խանջյանցիները։

Գյուղի բնակիչներին հուզող հարցերից դրանք  համայնքի բուժկետն ու մանկապարտեզի խնդիրն է, իսկ համայնքում գործող միջնակարգ դպրոցը հպարտության առարկան։

-Բուժկետը ահավոր վիճակում է գտնվում, պապս, որ ելներ հիմա կզարմանար, կասեր ես այստեղ անալիզ եմ տվել, դեռ նույն վիճակո՞ւմ է բուժկետը։ Փլվում է մարդկանց վրա՝ ո՛չ դուռ կա, ո՛չ էլ պատուհան։ Մանկապարտեզ չունենք, գյուղի երեխաներին տանում են Հոկտեմբերյանի մանկապարտեզները, շենքը կա, բայց մնում է տանիքը փոխեն ու չեն անում։ Դպրոցը չորս հինգ տարի է ինչ վերանորոգվել է, լավ վիճակում է։ Կոլեկտիվը շատ հաշտ ու համերաշխ աշխատում է, լավ ուսուցիչներ ունենք, լավ մասնագետներ։ Տնօրենը նոր է, մեկ տարի կլինի, որ նշանակվել է, ամեն ինչ լավ է դպրոցում, մենք դժգոհ չենք։ Դպրոցում մեր երեխաները սկսել են տաք ճաշից օգտվել, դպրոցում կսնվեն, մեր վիճակն էլ կթեթեւանա, հողի հետ քարշ ենք գալիս էս տարիքում։ Երեխաներն էնքան են սիրում իրենց դպրոցը, որ ասում են թե ինչի է գալիս էս շաբաթ-կիրակին, ուզում ենք ամեն օր դպրոց գնանք,-գոհունակությամբ ավելացնում են երիտասարդ ծնողները։


Ազատամարտիկ Վովա Գեւորգյանը եւս ասելիք ուներ։

-Վիրավոր տղա եմ, մեզ էլ տիրություն չեն անում, ԵԿՄ-ից եմ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ։ Գնում եմ սալոր հավաքելու, պաշաղ-մաշաղ անեմ, տենամ ի՞նչ կա, հող չունեմ ապրուստի միջոց չկա։ Իսկ արտոնության մասին ձեր հարցին պատասխանեմ, որ մեզ ո՞վ է բանի տեղ դնում, օգնություններ գալիս ա բայց տեղ չի հասնում, ճամփին կորումա։ /Ծիծաղում է/ Մանվել Գրիգորյանի պես գեներալ, որ ունենանք, մեր հալն էլ էսպես կլինի էլի՞։ Մեր եղած չեղածը տանում լցնում էր տակը։ Գնում էինք մի բան խնդրելու, էնպես էին մունաթ զունաթ գալիս, ոնց որ իրանց հացն էի ուզում, ես իմ հասանելիքն եմ ուզել,-համայնքի եւ իր հոգսերի մասին պատմում է արցախյան հերոսամարտի մասնակից Վ․Գեւորգյանը։

Համայնքի բնակչուհի Սուսաննան դժգոհ չի իրենց ապրելակերպից գյուղի պայմաններից, ասում է անասուններ ենք պահում, հող ենք մշակում, աշխատող ընտանիք ենք չենք դժգոհում բողոքում։

Автоматический альтернативный текст отсутствует.

Ի դեպ դպրոցը համագործակցելով ՄԱԿ-ի գրասենյակի հետ, այս տարի սեպտեմբերի 1-ից առաջինից մինչեւ չորրորդ դասարանցիներին ապահովվում  է Տաք սնունդ ծրագրի տրամադրված սնունդով։ Նույն տարում, 2018թ-ի նոր ուսումնական տարվա սկզբին  համայնքապետ Սամվել Ավագյանի աջակցությամբ դպրոցում նախակրթարանն է ստեղծվել, որտեղ սիրով են հաճախում երեխաները եւ ծնողները։ Դպրոցի սաները տարբեր մրցույթներին հաղթանակներով են վերադարձել դպրոց եւ միշտ բարձր են պահել իրենց կրթօջախի բարի համբավը։