Հրատապ.Խարդախությամբ ձեռք բերած բնակարանը վաճառում են լրագրողական հետաքննություն սկսելուն պես (Տեսանյութ)

10/09/2018 08:25
Հրատապ.Խարդախությամբ ձեռք բերած բնակարանը վաճառում են լրագրողական հետաքննություն սկսելուն պես  (Տեսանյութ)

Մեր կայքի օգնության է դիմել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի փաստացի բնակիչուհի Հասմիկ Պետրոսյանը, հայտնելով, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փ-ի 45 շենքի 5 հայրական  բնակարանը, որը տատը՝ Գյուլիզարը մահից հետո  ժառանգություն է թողել իրեն, իսկ հորաքույրը` Գոռավանի բնակչուհի Մարիետա Պետրոսյանը խարդախությամբ խլել է այն իրենից: Ըստ  Հասմիկ Պետրոսյանի, խարդախ գործարքի մասնակից է նաև Արարատի նոտարը՝ Ալվարդ Հովհաննիսյանը:

Վերջինիս այս խնդրով, երբ հարց ուղղեցինք, արագ վրա բերեց, որ նոտարական գաղտնիք է և  չի կարող լրագրողին նոտարական փաստաթղթեր ցույց տալ:

-Եթե բոլոր բարեկամները համաձայն լինեն՝ ես պատրաստ եմ բնակարանը ետ  հանձնել Հասմիկին,- վստահեցրեց  Ալվարդ Հովհաննիսյանը:

-Բոլոր բարեկամներով համաձայն ենք, որ մեր հանգուցյալ մոր՝ Գյուլիզարի  կամքը ի կատար ածվի և տունը հանձնվի իսկական հասցեատիրոջը՝ Հասմիկին, ում անունով կտակ է թողել մեր մայրը,- ասում  են Հասմիկի հորեղբայրներն ու հորաքույրները:

-Ոչ մի դեպքում, չեմ համաձայնի,-ասաց Գյուլիզարի մյուս աղջիկը՝ Մարիետա Պետրոսյանը,- Ես գումարային ծախսեր եմ արել, տունը ետ չեմ տա: Մանրամասները՝ Տեսանյութում:


Հ.Գ. Համակարգի զոհերից մեկը, այսպես կարելի է անվանել այս արտասվող, որբ մեծացած , անպաշտպան ՀՀ քաղաքացուհի՝  Հասմիկ Պետրոսյանին, ում, ըստ նրա, անխնա թալանել է հարազատ հորաքույրը, կաշառելով նոտար՝ Ալվարդ Հովհաննիսյանին: