Հրատապ. Կրակոցներ,գինարբուք,աղմուկ

10/09/2018 07:53
Հրատապ. Կրակոցներ,գինարբուք,աղմուկ

Քիչ առաջ  HZHAM.am-լրատվական կայքին են ահազանգել  Արմավիրի մարզի Մերձավան համայնքի Խաղողագինեգործական  ինստիտուտի  հարակից տարածքի բնակիչները («Մելոգրամա» հրուշամակարոնի արտադրամասի աջ պարսպի հարևանությամբ)՝ դժգոհելով, որ իրենց հայրենակից՝ Գագիկ Ախտոյանը ինքնակամ ցանկապատել է ինստիտուտի տարածքը և կանեփի արտադրությամբ է զբաղվում:

Այդ տարածքից հաճախակի կրակոցներ, գինովցած մարդկանց աղմուկն ու գոռգոռոցները խանգարում են տարբեր խմբերի բնակիչների հանգիստը:

-Երկրում հեղափոխություն եղավ, սակայն Գագիկ Ախտոյանը չզգաստացավ: Մմենք  մեղք ենք, հանգիստ քնել ենք ուզում,- դժգոհում էին մեզ հեռաձայնողները:

Հ.Գ. HZHAM.am-ը հրավիրում է իրավապահ մարմիների ուշադրությունը վերը շարադրածին: