Թոխմախի Մհերի բանակում չծառայած սանիկները «ախպերանում» են ՔՊ-ականերին, կամ «նոր Հայաստան»-ի «նոր պապան»

08/09/2018 21:33
Թոխմախի Մհերի բանակում  չծառայած սանիկները «ախպերանում» են  ՔՊ-ականերին, կամ «նոր Հայաստան»-ի «նոր  պապան»

Էրեբունու մեր հավաստի լրատուի փոխանցմամբ, բանակից խուսափած  Մհեր և Դավիթ  Ախտոյաններն  այսօր «ախպերացել», ամուր կապեր են ստեղծել  ՔՊ-ական, Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի հետ՝ նպատակ հետապնդելով.  խուսափել բանակում չծառայելու պատասխանատվությունից: Ըստ մեր լրատուի, Մհերն ու Դավիթը «Նոր Հայաստանում» հարցեր են լուծում, «տանիք» ունենալով  «նոր պապա» ՔՊ-ական ՝ Կարեն Գրիգորյանիn:

Մեր կայքն անդրադարձել էր Թոխմախի Մհերի սանիկի՝ Ախտոյան Գագիկի Հայոց բանակում չծառայած որդիներին՝ Մհերին և Դավիթին, ովքեր հասարակությանը հայտնի են որպես մարդիկ, ովքեր ուրախանում են, երբ մարդ է մահանում: Նրանք աշխատում են Էրեբունու թաղման բյուրոյում:

 Բանն այն է, որ գերեզմանների հողեր վաճառող այս մարդկանց կենսակերպն ու բարեկեցիկ կյանքը պայմանավորված է մարդկային կյանքերի կորուստներով:

Հիշեցնենք, որ Գագիկ Ախտոյանն իր երկու տղաների անուններն անվանակոչել է առ քծնանք՝ կրիմինալ աշխարհի կարկառուն դեմք,  Մհեր Սեդրակյանի և նրա հոր:

Պատկան մարմինները, իրավապահներն,  այս առնչությամբ  գործ ունեն քննելու:

Հ.Գ.  HZAHM.am –ը հետևողական է լինելու այս հարցով: Ակնհայտ է, որ արդարություն հորջորջող ՔՊ-ականների գործն ու հայտարարությունները հակասում են միմյանց:


Ամալյա Սահակյան