Գործի են ելել երեք տխրահռչակները

08/09/2018 21:13
Գործի են ելել երեք տխրահռչակները

Մոտ օրերս, Արարատյան մարզի բանուկ եւ ապահով վայրերից մեկում    նախատեսվում է ՀՀ  գլխավոր   ռեվիզոր, օլիգարխիային լիմոնի պես քամած Իշխան Զաքարյանի, երկրի գլխավոր Մուկ՝ Հովիկ Աբրահամյանի, Կանաչուտցի Սերկեւիլի` Ալիկ Սարգսյանի եւ ՀՀ երկրորդ նախագահի հանդիպումը:

Картинки по запросу հովիկ աբրահամյան իշխան զաքարյան

Ըստ  շրջանառվող լուրերի հանդիպման նպատակը հիմնականում` նոր կուսակցություն ստեղծելու   գաղափարի  շուրջ է լինելու:

Զարհուրելին այն է, որ Քոչարյանը մտադիր է նոր-նոր ստեղծվելիք քաղաքական խառնարանի դիրիժորներ  նշանակել կոռումպացված  Իշխանին ու երկիրը թալանած  Մկանը, ովքեր  իր  պաշտոնավարման տարիներին`փայլել են կեղտի ու խայտառակության մեջ:

Картинки по запросу ալիկ սարգսյան

Հիշեցնենք Իշխան Ձուկը` հրապարակավ մեղադրվեց 4000  դոլար կաշառք պահանջելու մեջ, իսկ գլխավոր ՄՈւկ-ն ու Սերկեւիլը   մեղադրվում են հանքեր խլելու եւ կոռուպցիոն սխեմաներում  ներգրավվելու  մեջ: Ասում են, Սերկեւիլն այս փուլում  ասիստենտի դեր է ունենալու՝ բորենիների այս եռյակում, թեպետ ՄՈւկը`նրան արդեն խոստացել է ապագա ոստիկանապետի  պաշտոնը:

Հատկապես որ այս օրերին, Սերկեւիլը   մեղադրում  է  Սերժ Սարգսյանին  ժամանակին իրեն ոստիկանապետի պաշտոնը խոստանալու,  իսկ հետագայում քցելու     համար:  Ու   չնայած նրան, որ այս ընթացքում  Իշխան  Ձուկը մի քանի լրատվականների է աշխատեցնում, որոնցով որ   ժամանակ առ ժամանակ պատվերներ է իջեցնում  որոշ   խմբագիրների ու լրագրողների դեմ, այժմ պատրաստվում են բացել եւս 20  էլեկտրոնային լրատվամիջոցներ` Քոչարյանին  ռասկռուտկա անելու, իսկ նոր իշխանության եկածներին` ցեխոտելու համար:

Հավելենք  նաեւ որ Ձուկը, ՄՈւկը եւ Սերկեւիլը  այս ընթացքում անլեգալ հիմունքներով վարձակալել են մի քանի  փնթոշ  վարորդների` օպել մակնիշի մեքենաներով` իրենց տիրույթից դուրս գտնվող լրագրողներին զույգ աչքով հետեւելու, իսկ հետագայում նրանց դատավճիռը կայացնելու համար:

Առաջիկայում կներկայացնենք այդ վարորդներին ու մեքենաները՝ համարանիշներով:

Մաքսիմ Նազարյան