Արփո ջան, Կինտո ջան լավ կանես մեկընդմիշտ լռես ու վայելես այն ինչ ունես

07/09/2018 16:00
Արփո ջան, Կինտո ջան լավ կանես մեկընդմիշտ լռես ու վայելես այն ինչ ունես

«Շունը հաչի, քամին տանի»,- ասում է ժողովուրդը: Ինչ-ինչ բայց մեր երկրում անիմաստ ու անտեղի «հաչացողների» պակաս ո'չ զգացվել, ո'չ էլ զգավում է: Հին դերակատները, նոր շորեր հագել ու կարծում են, որ հասարակությունը մոռացել է, նրանց ով լինելը: Այս դեպքում խոսքը Արփիկ Ցիբուլովնայի մասին է:

Քանի դեռ նա Արդարադատության նախարար էր, հետո էլ ԱԺ փոխնախագահ, ամեն գնով ջանում էր հաստատել տալ հակահասարակական իրենց բոլոր օրինագծերն ու նախագծերը: Հիմա հանկարծ որոշել է, հօգուտ այդ նույն հասարակության հանդես գալ ու իրեն չհասկացողի տեղ դնել ու պահանջում է որ իրեն իրավաբանորեն բացատրեն, որ կողմ քվեարկի: Այ քեզ անհասկացող…

Իսկ երբ հարցը իրեն վերաբերվում է լավ հասկանում, լավ բացատրում, լավ էլ հաթաթաներ է տալիս:

Հիմա երբ խստացնում են ընտրակեղծարարությունը, Արփոն մտավախություն ունի, որ իր քաղաքական թիմը լուսանցքից էլ դուրս կմնա ու վերջ կդիրվի իր երբեմնի ճոխ ու շվայթ, վայերլքներով լի կյանքին: Ով լինի, որ չմտահոգվի… Մտավախությունը տեղին է, մի օր կքրեականացնեն այլոց ամուսինների հաշվին հաճույքներ վայելելը, ունեցվածքին տիրանալը և այլ, ուստի արժի մտահոգվել:

Մի հարցնող չլինի, ում է հետաքրքիր քո տեսակետն ու կարծիքը, առավել ևս քվեարկությունը:

Արփո ջան, Կինտո ջան լավ կանես մեկընդմիշտ լռես ու վայելես այն ինչ ունես, առավել ևս երբ այս շրջանում ոչ մեկին շպարովդ խաբել չես կարող, քո կողմ նայող չկա, զբաղվիր կործանված յարովդ…



Անուշ Հարությունյան