Արշալույսցիները վրաններ կխփե՞ն կառավարության բակում

07/09/2018 07:26
Արշալույսցիները վրաններ կխփե՞ն կառավարության բակում

Տուշոնկա–Մանվելի հայրենակիցները, ըստ նրանց, պատրաստվում են վրաններ խփել կառավարության բակում՝ պահանջելով համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը:

Արշալույսցի  գյուղացիների համբերության բաժակը մարզպետը պռունկե-պռունկ լցրել է: Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ժամանակ շահելով՝ ամիսներ շարունակ գյուղացիներին հավատացնում է, որ մի քանի օր հետո համայնքապետը հրաժարական կտա: Սակայն ամիսներն անցնում են, իսկ Զարզանդ Գրիգորյանը դեռևս իշխանության  նժույգին է:

Հանցագործն՝ ընդդեմ HZHAM.am կայքի. Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Արշալուսի գյուղապետն արձակուրդն արձակուրդի հետևից է վերցնում, թյուրիմացության մեջ գցելով Արմավիրի մարզպետ՝ Գագիկ Միրիջանյանին, իսկ արշալույսցիներին՝ ստիպելով դիմել ծայրահեղ միջոցների:

Մարզպետարանի արձագանքը՝ Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ

Ստացվում է մի իրավիճակ, որ մարզպետն անզոր է իշխանաթափ անել 30 տարի Արշալույսն  ասպանդակող  գյուղապետին՝  Տուշոնկա- Մանվելի զարմիկին, ով բառացի մատի վրա ֆռացնում է նորանշանակ  մարզպետին՝ կատաղության հասցնելով հարստահարված գյուղացիներին:

Չի բացառվում այն սցենարը, որ դեպքերի նման զարգացման դեպքում,  Արշալույսը  կդառնա մարզպետ Գագիկ Միրիջանյանի աքիլեսյան գարշապարը: