Արմավիրի հայտնի ԱԱԾ-ական, քննիչ Արմեն Ումուրշատյանը՝ կերտում է նոր բեսպրեդելշչիկի ու մոնոպիլիստի

06/09/2018 23:02
Արմավիրի հայտնի ԱԱԾ-ական, քննիչ Արմեն Ումուրշատյանը՝ կերտում է նոր բեսպրեդելշչիկի ու մոնոպիլիստի
Այս օրերին կատարյալ քաոս ու շփոթ է տիրում Արմավիրի մարզի ուղեւորափոխադրումները կաթվածահար արած հանրահայտ «կայֆարիկ», գծատեր «Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը, ով բառիս բուն իմաստով խաթարում է այս մարզի անդորրը:

«Գալակտիկա տրանս սերվիսի» Շուշոն, ով հորից հասած հարստությունների հաշվին տխրահռչակ գործ տվողի , մարդկանց վրա շինծու գործեր սարքելու եւ մուտիտներ ֆռռացնելու մասնագիտության մեջ է հմտացել, որոշել է թավշյա հեղափոխության ֆոնին, «տեռորի» ենթարկել թե՛ արմավիրցիներին՝ հատկապես ուսանողությանն ու նրանց ծնողներին, եւ՛ թե նոր իշխանություններին:

Այդ թվում նաեւ վարչապետ Փաշինյանին, մի կողմից անմեղ «գառան ու զոհի դիմակի տակ» նամակ գրելով նրան, միֆ ստեղծելով թե իբր իրեն «հալածում» են, մյուս կողմից էլ ՝ «պադնոշկա» է տալիս այդ նույն իշխանությանը,  ասել է թե դիմում է շանտաժի ՝ ցույցեր կազմակերպելով այդ նույն գործադիրի հարկի տակ:

Այնինչ բանից պարզվում է «Գալակտիկա տրանս սերվիսի» Շուշոն «մայրուղի» է դուրս եկել՝ իրավապահ կառույցներում հանգրվանած տարբեր կալիբրի չինովնիկների մի ողջ արսենալի շնորհիվ, որոնց հետ նա խիստ ուշագրավ կապերի ու հարաբերությունների մեջ է:

Սակայն այս պատմության մեջ գլխավոր խայատառակությունն այն, է որ Շուշոյին նախ եւ առաջ «կրիշայություն» է անում արմավիրցի, Արմավիրում հայտնի ԱԱԾ- ական, ԱԱԾ քննիչ Արմեն Ումուրշատյանը, ով ոստիկանության համակարգից բոլորովին վերջերս տեղափոխվել է ԱԱԾ համակարգ՝ ինքն էլ իր հերթին ունենալով ոչ պակաս տանիքներ ու հովանավորներ…

Արմավիրում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, գծատեր Շուշոյի եւ Ումուրշատյանի «շոկոլադնի» հարաբերությունները առավել սերտացել են հատկապես թավշյա հեղափոխությունից եւ այն բանից հետո, երբ Շուշոյի 206, 207 երթուղին ապահովվող գազելների կողքին հայտնվել է նաեւ Ումուրշատյանի բարօրության համար գիծ դուրս եկած 36-71 համարի դեղին համարներով գազելը, որն, ըստ պտտվող լուրերի, ժամանակին ձեւակերպվել է Ումուրշատյանի ընտանիքի անդամներից մեկի անունով:

Կարճ ասած. ԱԱԾ-ականի գազելը՝ սկսել է աշխատել գծատեր Շուշոյի «բոստանում»:

Սակայն սա դեռ ամենը չէ. տարատեսակ կայֆերի սիրահար Շուշոն, հիմա էլ որոշել է օգտագործելով թավշյա հեղափոխության անունը՝ թիկունքում ունենալով Ումուրշատյանին ու քավոր-սանիկական կապերը, տեռորի ենթարկել ուսանողությանն ու արմավիրցիներին՝ իրեն հռչակելով թիվ մեկ ֆեոդալն ու մոնոպոլիստը՝ Արմավիրի մարզում:

Ստացվում է Սաշիկներին, ֆլեշներին, Գագիկ Խաչատրյաններին ու Հովիկ Աբրահամյաններին մերժած այսօրվա իշխանությունը՝ ի դեմս Ումուրշատյանների, ծնում է նոր «տեռորիստ» մոնոպոլիստի՝ գրդոնչի Շուշոյի տեսքով, ով ընդամենը մի քանի օր առաջ, իր վարորդներին գործուղել էր կառավարություն՝ բոյկոտ անելու: Արմավիցիներից շատերը կասկած անգամ չունեն, որ այս խմորն իսկապես շատ ջուր է վերցնելու, քանի որ դոզաների սիրահար Շուշոյի ու ԱԱԾ-ական Ումուրշատյանի համատեղ օպերացիան՝ կարող է հղի լինել անկախատեսելի զարգացումներով:
На данном изображении может находиться: 1 человек
Հատկապես, որ Ումուրշատյանի հովանավորության ներքո Շուշոն շարունակում է հերյուրանքներ մաղել ամենք գլխին ու շինծու գործեր սարքել ամենքի դեմ: Ցավալին այն,որ Շուշոյի ու ԱԱԾ-ականի ջերմացումից տուժում են բազում ուսանողներ, եւ ծնողներ, ովքեր Շուշոյի տեռորի ու բեսպրեդելշիկության պատճառով այսօր խնդրի առաջ են կանգնած:

Եթե նախկինում ծնողները ուսանողական ավտոբուսներով (500 դրամով) կարողանում էին իրենց երեխաներին մայրաքաղաք հասցնել, ապա հիմա` Շուշոյի գրոհի արդյունքում, ամեն օր ստիպված են ծախսելու մոտավորապես 1800 դրամ: Քանի որ ամենաթողության արդյունքում, ուսանողները ստիպված են Արմավիրի մարզի 32 գյուղերից գլուխ կոտրելով հասնել շրջկենտրոն, եւ Երեւան հասնելուն պես եւս մեկ-երկու տրանսպորտ փոխել՝ բուհ հասնելու համար:

Մինչդեռ նախկինում ուսանողները նման խնդրի առաջ չէին կանգնում, եւ կարողանում էին պատշաճ ձևով Երևան հասնել, եւ ճիշտ ժամանակին վերադառնալ իրենց համայնքներ:

Այս պարագայում, երբ ուսանողական ավտոբուսների շահագործումը դադարեցվել է, երթուղայինները ուղևորներով լիքն են լինում, հաճախ չեն կանգնում, դրանցում ազատ տեղ չի լինում։ Բացի այդ, այդ երթուղայիններով համալսարաններ հասնելու համար, ծնողները պետք է վճարեն, մինչդեռ ուսանողական ավտոբուսների համար համայնքապետարանը վճարում էր իր միջոցներից և ուսանողությանը հասցնում էր մինչ համալսարան։

Բացի այդ խայտառակ անսարք վիճակում են գտնվում Շոշոյի գծի տակ շահագործվող գազելները, որոնցից թվով 22-ն է գրանցված օրենքի դաշտում:
Իմիջիայլոց, Շոշոյի հայտարարած 4 ավտոբուսի փոխարեն նշենք, որ գիծ է դուրս գալիս ընդամենը 1 ավտոբուս, զուտ այն պատճառով, որ գազելի վարորդների գլխին դրված “պլանն” այս դեպքում կրկնապատկվում է՝ լցնելով օլիգարխ Շուշոյի գրպանները:

Նամանավանդ որ, գազելների ալկոհոլի սիրահար վարորդներն էլ, 13 հոգու փոխարեն վերցնում են 18 հոգի, ինչն էլ ավելի է ծայրահեղացնում իրավիճակը:

Եւ կամ ինչպե՞ս կարելի է հպարտ եւ արժանապատիվ քաղաքացու կողքին թույլ տալ բարգավաճելու իր լպիրշությամբ աչքի ընկնող այս գրդոնչուն, ով տղամարդուն համարժեք հայհոյանքներ է կապում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ «քացու տակ գցում» իր վարորդներին, որոնցից շատերին աշխատացնում է 7:30-ից մինչեւուշ գիշեր՝ 12:00: Ընդ որում՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չվճարելով:

Շատերի համար մինչ օրս գաղտնիք մնաց, թե ինչո՞ւ գծատեր Շուշոն իր իսկ ձեռքերով ծեծի ենթարկեց իր վարորդներից ՝ Թիթեռ մականունով մի տղամարդու՝ նրա հասցեին հնչեցնելով վերջին հայհոյանքները:
Похожее изображение
Հետաքրքիր է, իսկ ո՞ւր է նայում այսօրվա իշխանությունը, ԱԱԾ պետ Վանեցյանը, ով ոչ է ասել կոռուպցիային, ամենաթողությանը եւ անարխիային, երբ իր ղեկավարած կառույցի աշխատակիցը կանաչ լույս է վառում մի բեսպրեդելշիկ գրդոնչու համար, ով այսօր ոչնչով չի տարբերվում նախկին ՀՀԿ-ական կեղեքիչներից:

Ի դեպ, նշենք, որ գծատեր Շուշոյին պատկանող գազելներից մի քանիսի վրա այս պահի դրությամբ հարկադիր ծառայողների կողմից կալանք է դրված, քանի որ 18 մլն 960 հազար դրամի չափով Շուշոն ստիպված է վճարելու իր ընկերությունում աշխատած վարորդներին, որոնց աշախատավարձը նա երկու տարի շարունակ չի վճարել՝ փորձելով քցել իր իսկ աշխատակիցներին:

Իսկ թե ինչու մի քանի ամիս առաջ ՀՀ տրանսպորտի նախարարությունը «գծերից քցեց» գծատեր Շուշան Խաչատրյանին՝ զրկելով նրան ուղեւորափոխադրում իրականացնելու հնարավորությունից, եւ թե ի՞նչ կապեր ունի Շուշոն՝ ի դեմս ԱԱԾ-ական Արմեն Ումուրշատյանի, եւ շնորհիվ իր հոր ընկեր՝ հանցավոր աշխարհում հայտնի Փայլակի հետ, այդ մասին կխոսենք հաջորդ անգամ:

Հարգելի խմբագրություն, որպես համարձակ եւ օբյեկտիվ լրատվամիջոց ցանկանում ենք բարձրաձայնել այս խնդրի մասին:
Արմավիրի համայնքի մի խումբ բնակիչներ
Ա. Գասպարյան. Մ. Օհանջանյան. Վ. Ամոյան
Շնորհակալ ենք: