Իշխանության գալու համա՞ր կազմակերպեց «թավշյա հեղափոխությունը»

05/09/2018 23:26
Իշխանության գալու համա՞ր  կազմակերպեց «թավշյա հեղափոխությունը»

Երկրով մեկ մոլեգնում է այն լուրը, որ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի փոխարեն ՀՀ նոր նախագահ է տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանին: Ամենուր քննարկվող թեման սա է:

-Մենք վերադարձել ենք 90-ական թվերը,-խոսում են մարդիկ,-Նիկոլ ընտրեցինք, որ լավ ապրենք, մեղք ենք մենք, էս ի՞նչ է մեր վիճակը, փաստորեն պարզվումա, որ  Նիկոլը Լեւոն Տեր-Պետրոսյանի «лашадка»-նա ու  մեր վրա խաբար չկա:

Ըստ քաղաքական կուլիսների, վարչապետ Նիկոլն առաջիկայում, պատրաստվում է Բաղրամյան 26-ը հանձնել՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նախօրոք  իր  իսկ կողմից մամուլ նետված այս լուրով, Նիկոլը փորձել է շոշափել հանրության ռեակցիան: Ըստ նույն այդ կուլիսային խոսակցությունների,  հանրության ռեակցիան ագրեսիվ է եղել:

Նիկոլին մնում է  չքմեղանալ հանրությանը, այն էլ՝  էկրաններից:

Նարինե Հասրաթյան