Համայնքապետը Երևանում գույք է փնտրում

05/09/2018 23:07
Համայնքապետը Երևանում  գույք է փնտրում

Ալաշկերտցի երիտասարդ մայրը դիմել է մեր խմբագրությանը՝ դժգոհելով, որ Արմավիրի մարզի Ալաշկերտի համայնքապետը ծրագրով ներառած ու հիմնահատակ կառուցված մանկապարտեզի շահագործումը արհեստականորեն ձգձգում է՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ փափուկ և կոշտ գույք չկա: Երեխաները մեծանում են՝ նախակրթական ծրագրից զրկված:

-Փողոցները փոշոտ են ու անանցանելի: Կոշիկ չի դիմանում ճանապարհներին, վնասվում ու արագ քերծվում են: Բնակիչները նեղսրտած են, որ  նախատեսված սոց օգնության գումարների չափը չի երևում թղթի վրա, քանի որ այն մաքուր թերթ է: Համայնքի երկրորդական փողոցներում գիշերային լույսեր չկան,- ասում է մեզ դիմած ալաշկերտցին:

Համայնքի ղեկավարի տեղակալ՝ Դերենիկ Գաբրիելյանը հավաստիացրեց, որ այս պահին համայնքապետ Հովհաննիսյանը Երևանում մանկապարտեզի գույքն է փնտրում: Տես՝ Տեսանյութը:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ համայնքապետարանը պահում է երաժշտական դպրոց, բնակիչների խմելու ջուրը և աղբահանությունն անվճար է: