Վարչության պետի բիզնեսը

05/09/2018 23:06
Վարչության պետի բիզնեսը

«Հայկական Ժամ» կայքին են դիմել Արմավիրի մարզից, տեղեկացնում են, որ մարզպետարանի կրթության վարչության պետ՝ Նաիրա Սարգսյանն իր մտերիմ ընկերուհու՝ անհատ ձեռնարկատեր Մարինե Ավետիսյանի (վերջինս   Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհի է: Հեղ.)  հետ քաղաքի առեւտրի կետերից մեկում վաճառում է դպրոցական իրեր՝ տարբեր մեթոդական մատյաններ, առաջին դասարանցիների զարգացման եւ հոգեբանական աճի բնութագրեր եւ այլ վաճառքի ենթական դպրոցական փաստաթղթեր։

Ըստ մարզի մեր հավաստի աղբյուրի, վարչության պետը, օգտագործելով իշխանական լծակները  մարզի դպրոցի տնօրենների պարտադրում է, որպեսզի վերջիններս օգտվեն հենց այդ խանութից։

Похожее изображение

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նաիրա Սարգսյանը նախորդ իշխանությունների ժամանակ վերը նշված ապրանքները վաճառել է իր աշխատասենյակում։

Այժմ առեւտուրը այլ վայր տեղափոխելն ու իրականացնելը, ըստ աղբյուրի, պայմանավորված է իշխանափոխությամբ։ 


Հերմինե Մանուկյան