Ո՞վ է քաղաքապետուհու կեսգիշերային, խորհրդավոր այցելուն

05/09/2018 08:17
Ո՞վ է քաղաքապետուհու կեսգիշերային, խորհրդավոր այցելուն

Մեր ընթերցողները Էջմիածնից հայտնում են, որ մի քանի օր է, ինչ իրենց պատուհաններից նկատում են, որ կեսգիշերին մոտ Օպել մակնիշի 008-01 համարանիշներով ավտոմեքենա է քաղաքապետարանի մուտքի մոտ կայանվում:

- Ո՞վ է քաղաքապետուհի Դիանա Գասպարյանի խորհրդավոր կեսգիշերային  այցելուն,- հարցնում են բնակիչները,- առաջին անգամ ենք նկատում, որ ժամը 23-ից հետո, քաղաքապետն հայտնվի քաղաքապետարանի շենքում, այն էլ մեզ անծանոթ  ու կասկածելի ավտոմեքենայի տիրոջ հետ,- պատմում են տարակուսած էջմիածնեցիները:

Հ.Գ. Ի դեպ, Նիկոլայ  Դուխովիչի  մանկապատանեկան թիմն իր տարօրինակություններով ու մանկան չարաճճիություններով, ԼԳՏԲ-նեով ու թմրամոլներով  սկսել է զայրացնել ու հիասթափեցնել այն հոծ բազմությանը, ովքեր հեղեղեցին իրենց ներկայությամբ երևանյան փողոցները՝ թագադրելով  Նիկոլայ Դուխովիչին: