Մեզ հանգիստ չտվող այդ «չարաբաստիկ» Շանթի մասին

04/09/2018 08:53
Մեզ հանգիստ չտվող այդ «չարաբաստիկ» Շանթի մասին

Ինձ համար շարունակում են, մեղմ ասած, անհասկանալի մնալ Շանթի դեմ ուղղված, բարոյական լակմուսի թղթի համարժեք, հայտարարությունները:

Շատ հնարավոր է, որ այն ինչ Շանթն ասել է այս օրերին իրավաբանորեն շատ գրագետ չէ: Սակայն, ըստ իս, սա խնդիր չէ կամ խնդիրը սա չէ: Նրա այս կամ այն իրավաբանորեն ոչ-կոռեկտ հայտարարությունը չի կարող ներկա վարչակազմի ուսերից հանել Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի պատասխանատվությունը:

Իսկ եթե որևէ մեկը պնդում է, որ Շանթը քաղբանտարկյալ չէ, ես կցանականյի լսել նմանօրինակ մերժման բացատրությունը:

Ընդհանրապես, այս և նմանօրինակ արդարացումները, և իրավիճակի նմանօրինակ զարացման մեղքը Շանթի ուսերին դնելը, նման է քաղաքական դաշտի «մերոնք ու ձերոնք» շերտավորման՝ այն ինչ «մերոնք» են անում, միշտ ճիշտ է կամ բացատրություն ունի:

Картинки по запросу շանթ հարությունյան

Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքական նոր իշխանությունը, առ այսօր, երկրում քաղբանտարկյալների գոյության մասին որևէ քաղաքական հայտարարություն չի արել: Սա իրավական երևույթ չէ, այլ՝ քաղաքական: Ավելին, այն անտեսել է սրանց գոյությունը:

Սրանով, այն, թող լինի անգամ ակամայից, կրիմինալիզացնում է քաղաքական գործունեությունը կամ քաղաքական գործունեության հետ զուգակցվող, գրքայինից դուրս, որոշ ոչ-քաղաքական դրսևորումները: Սա, ինքնին, ըստ սահմանման, իրենից քաղաքական հետապնդում է ներկայացնում:

Ավելին, ինձ համար շատ տարօրինակ ու վրդովեցուցիչ են այն հայտարարությունները, որ ՀՀ Վարչապետին «պարտադրում են իր լազորություններից դուրս քայլ անել»:

Սա, եթե մեղմ չխոսենք, սուտ է:

ՀՀ Վարչապետն ու իր Արդարադատության նախարարն իրենց տրամադրության տակ բազմաթիվ օրինական գործիքներն ունեն:

Անգամ այս գործիքները մի կողմ դրած, լինելով երկրի բարձրագույն քաղաքական այրը, ՀՀ Վարչապետը, քաղաքական հայտարարություն անելու ու դիրքորոշում արտահայտելու անվիճելի առանձնաշնորհ ունի:

Ո'չ ոք չի առաջարկում, որ նա Նուբարաշենի բանտի դարպասները բաց անի կամ դրա հրաման արձակի:

Նա հեշտությամբ կարող է քաղաքական այրին վայել կոչ անել՝ դատական մարմինների, Ազգային Ժողովի և երկրի Նախագահի ուշադրությունը հրավիրելով Շանթի անարդարացի բանտարկության հանգամանքին և առաջարկելով այս խնդրին արդարացի և սկզբունքային լուծում տալ:

Սա նաև հանրային ամոթի և անամոթության խնդիր է:


Մարտին Ջերմակյան