Նույն կաշառք վերցնող պետերը, հիմա ցուցմունք են վերցնում

04/09/2018 07:56
Նույն կաշառք վերցնող պետերը, հիմա ցուցմունք են վերցնում

Վերջին ամիսներին, իրավապահների կողմից սոցիալական ապահովության տարածքային բաժինների պետերի եւ տեսուչների անապահով ընտանիքների աղքատության նպաստներից գումար կորզելու եւ պետությանը տարբեր չափերի վնասներ տալու համար, բազմաթիվ բացահայտումներ եղան իրավապահների կողմից։  Այսօր այս համակարգի կարիքավոր, խոցելի ընտանիքների եւ ՍԱՊԾ-ի աշխատակիցների միջեւ ամեն օր թեժ վեճեր են ընթանում։ Որպես իրենց արարքի արդարացում, համակարգի ներկա ու նախկին աշխատակիցները արդարանում են.

-Դուք էլ, որ լինեք մեր տեղը կվերցնեք։ Էդ փողերից միլպետին տալիս էինք, ԱԱԾ-ին տալիս էինք, դատախազին տալիս էինք՝ այլընտրանք չունեինք:

Սոցիալական աշխատակիցների ձերբակալությունների մասով տարատեսակ կարծիքներ հնչեցնելով լուրեր են պտտվում, որ աշխատողների դեմ մարդկանց ստիպելով ու համոզելով են ցուցմունքներ կորզել իրավապահները եւ տարածքային բաժանմունքների ոստիկանապետերը հատկապես նրանք, ով մեծ ջանասիրությամբ այդ նույն սոցապ պետերից կաշառք էր վերցնում։ Հնչում են նաեւ այլ կարծիքներ։

-Էն ժամանակ, որ սոցապի տեսուչները  շրջում էին, տնայցեր կատարում, էդ նույն բողոքողները նրանց թեւերից քաշելով տուն էին հրավիրում զոռով, մեղր, կարագ, հավկիթ ու պանիր հյուրասիրում, մի բան էլ համաձայնվում, որ երկու ամսվա նպաստը նրանց բաշխել, որ իրենց նպաստ տան։ Էսօր էլ բողոքո՞ւմ են, հետո ասում, թե մեզ ստիպել են գրել ենք, մեղադրելով ոստիկանապետերին, դատախազներին ու ԱԱԾ-ին։ Իրանք կտան, իրանք կբողոքեն։ Մի ժողովրդական խոսք կա, լսել ե՞ք, որ ասում են՝ «Ժողովրդի բերան՝ ջվալի բերան»։ Ու էսօր բոլորը եղան բողոքող, արդարության ջատագովներ, ոնց ուզեն կվարկաբեկեն,- նեղսրտում են այս համակարգին մոտիկ կանգնած մարդիկ։


Անի Մադոյան