«Մեր դեմ խաղ չկա». ՀՀՇ-ի տխրահռչակ կարգախոսը վերակածնվեց

03/09/2018 07:55
«Մեր դեմ խաղ չկա». ՀՀՇ-ի տխրահռչակ կարգախոսը վերակածնվեց

Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը երեկ բառացի հայտարել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։

Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են» և ավելացրել՝ «մեր թիմի դեմը խաղ չկա»։

Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ «ով մեր հետ չի, մեր դեմ է» տխրահռչակ կարգախոսը զանգվածային կիրառում ստացավ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և ուղված էր որպես սպառնալիք ոչ անգամ բոլշևիկյան ուժերի հակառակորդներին, այլև չեզոք դիրոքորոշում ունեցող անձանց դեմ ու հենց այդ կարգի կարգախոսները վերջում հանգեցրեցին զանգվածային ռեպրեսիաների տարբեր խավերի դեմ ու միլիոնավոր զոհերի:

Իսկ այ «Մեր դեմ խաղ չկա» ոչ պակաս տխրահռչակ կարգախոսը հայկական իրականության մեջ ներմուծվել ու շեփորահարվում էր ՀՀՇ-ի կողմից, ինչից և սկսվեց հայկական քաղաքական դաշտի մոնոպոլիզիացիան ու այլասերումը և հանգեցին նրան, ինչ ունեք այսօր:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցչի կողմից այդ կարգի երկու տխրահռչակ կարգախոսների նորօրյա կիռառումը խիստ մտահոգիչ է ու նախազգուշացում, որ գործ ունենք կամ դրանք խորությամբ չհասկացած անձի, կամ քաղաքական դաշտը կրկին մոնոպոլիզացիայի ենթարկելու ցանկություն ունեցող ուժի հետ...

P.s. Հա, մի անգամ էլ հիշեցնեմ, որ ես ձեր հետ չեմ: Սակայն մինչ օրս ես ու էլի բազմաթիվ մարդիկ պահում ենք չեզոքություն ու խորհուրդ կտամ պահպանել այն գիծը, որ մենք էլ չմտածենք որ իրոք այդ չեզոքություն պահելը խիստ սխալ ա...


Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան, իրավապաշտպան