Հյուրընկալում եմ աշակերտներիս երեխաներին, գիտելիքի օրն ուսումնական մեկնարկը տրված է. Եստեր Գալստյան

02/09/2018 10:20
Հյուրընկալում եմ աշակերտներիս երեխաներին, գիտելիքի օրն ուսումնական մեկնարկը տրված է.  Եստեր Գալստյան


Երեկ, սեպտեմբերի մեկին՝ գիտելիքի օրը, Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մի դասասենյակ անվանակոչվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից մեկի, հերոս՝ Վարդան Ղռմազյանի անունով:

Միջոցառմանը  ներկա էին նաև   հերոսի հարազատները: Նահատակված քաջորդու  տատը՝ Լարիսա Ղռմաջյանը, ով նախկինում աշխատել էր այս դպրոցում որպես ուսմասվար, կուլ տալով արցունքներն ասաց, որ Վարդանը դաստիարակվել է մանկավարժների ընտանիքում ու հայրենասիրության դասեր քաղել այս դպրոցից: Սա այսօրվա կազմակերպված միջոցառման երկրորդ մասն էր:

տես՝ Տեսանյութը:

 Առավոտյան թիվ 8 դպրոցը հյուրընկալեց առաջին դասարանցիներին, փոքրիկներն իրենց ծնողների ուղեկցությամբ, փուչիկներով, ուրախ ու պայծառ դեմքերով եկել էին դպրոց՝ ետևում թողնելով մանկապարտեզն ու խաղերը:

Հյուրընկալում եմ աշակերտներիս երեխաներին, գիտելիքի օրն ուսումնական մեկնարկը տրված է.  Եստեր Գալստյան

Դպրոցի  երգի ու պարի համույթն պարով ու ուրախ երգերով դիմավորեց առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկներին: Դպրոց էին այցելել նաև Գնահատման կենտրոնից մանկավարժ սոցիոլոգ՝ Լուսինե Ներսիսյանը, լոգոպետ՝ Բերտա Դանիելյանը և հոգեբան՝ Նարինե Բաբայանը:

Նրանք տեղեկացրեցին, որ եկել են այցի այն ներառված դպրոցականներին, ովքեր հաճախում են այս դպրոց եւ ունեն մտավոր ու ֆիզիկական խնդիրներ:

-Նպատակը երեխաների ինտեգրմանը հետևելն է, որը մեր գործառույթն է,-ասացին նրանք:

Բակում հավաքված ծնողներն էլ մեզ հետ մասնավոր զրույցներում մատնանշում էին, որ դպրոցը տարածաշրջանի լավագույն դպրոցներից մեկն է դարձել ի շնորհիվ դպրոցի տնօրեն Եստեր Գալստյանի:

-Նախկինում դպրոցն անմխիթար ու բաց թողի վիջակում էր, 25 տարի անընդմեջ , առանց պետական հովանավորչության, տնօրենն այն վերանորոգեց ու կարգի բերեց:Մենք ականատեսն ենք եղել այդ ամենին, քանի որ աշակերտներն ենք եղել այս դպրոցի:Այսօր արդեն վստահ մեր երեխաներին ենք բերել մեր սիրելի դպրոցը, որը ղեկավարում է Զվարթնոցի համայնքի կողմից սիրված ու հարգված Եստեր Գալստյանը, - գրեթե միաբերան կրկնում էին ծնողները:

Դպրոցի տնօրենն էլ փաստեց, որ իրոք հուզված է.

-Գիտելիքի օրվա  խորհուրդն ինձ համար շփոթեցնող է, ես  այս անգամ հյուրընկալում եմ աշակերտներիս երեխաներին: Բացի այդ, իմ լավագույն աշակերտներիցս մեկի, հերոս՝ Վարդան Ղռմազյանի անվամբ դասասենյակ ենք անվանակոչում՝ հիշենք ապրողաց…