ԲՀԿ-ական մարզպետին տուգանել են՝ ՔՊ-ական փոխմարզպետի ցուցումով

31/08/2018 08:37
ԲՀԿ-ական մարզպետին տուգանել են՝ ՔՊ-ական փոխմարզպետի ցուցումով

Օրերս, Լոռվա մարզում առաջին հայացքից թվում է, թե զավեշտալի դեպք է տեղի ունեցել, սակայն երեւույթը խորապես վերլուծելով ակնհայտ է դառնում, որ նոր Հայաստանում ձեւավորված միմյանց դեմ բողոքելու գործընթացը ավելի է ծավալվում, երբեմն էլ ծայրահեղ դառնում:

Մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ Լոռվա մարզպետ Հրանտ Մարգարյանն իր տան բակում մեքենան թեք կայանելուց հետո, չէր էլ կարող պատկերացնել, որ իր տեղակալը՝ ՔՊ-ական փոխմարզպետը, կարող է ճանապարհային ոստիկաններին կանչել, որպեսզի իրեն տուգանեն: Բայց արի ու տես, որ այս պատմությունը իրականություն է: 

Իսկ ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը, ով մինչեւ այդ կասկածում էր, որ Քաղաքացիական պայմանագրից իր տեղակալը դավեր է նյութում իր դեմ, այժմ դրանում համոզված է:

Ի դեպ, նման իրավիճակում է հայտնվել նաեւ Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ում գործողություններին խոշորացույցով հետեւում են ՔՊ-ական փոխմարզպետներն ու ակտիվիստները:


Աննա Գրիգորյան