Լեւոն Տեր-Պետրոսյանի մնացորդներից եկել կանգնել են ժողովրդի գլխին, իբր նրանց հոգսով են ապրում

29/08/2018 23:44
Լեւոն Տեր-Պետրոսյանի մնացորդներից եկել կանգնել են ժողովրդի գլխին, իբր նրանց հոգսով են ապրում

Օրերս, «Հայկ ական Ժամ» կայքում տեղ գտած  հոդվածում, քաղաքի մանկավարժներից մեկը տեղեկացրել էր, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանն է հրահանգում, որպեսզի մի խումբ ցուցարարներ պահանջեն քաղաքապետ՝ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։ 


Նախկին Մարալիկ, այժմ միավորված Անիիում երկու օր է հարաբերական հանգիստ էր տիրում։ Քաղաքային այգում հավաքվածները հերքում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կամ նախարար՝ Սուրեն Պապիկյանի կողմից հակաքաղաքապետական գործողություններ են իրականացվել:

-Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, մարզպետը կամ ոչ մի նախարար չի խառնվել մեր քաղաքի անցուդարձին։ Էդ իրենք ռեկլամի համար պառաժ կքցեն: Միայն 15 տարի քաղաքապետի աթոռի համար պայքարող մի քանի պարտված թեկնածուներն են, կամ մարդիկ, որոնք անօրինական շինարարական աշխատանքների թույլատվություն չեն ստացել եւ թշնամաբար են վերաբերվում տեղական իշխանություններին։   Էդ թեկնածուները ինչքան Հայաստանում կուսակցություններ են եղել, նրանց տոմսերն ունեն։ Փողոցի խուժան՝ ո՛չ կրթություն ունեն, ո՛չ՝ վարվելաձեւ։ Կամ երկու հոգով ի՞նչ իշխանափողություն,- իրենց կարծիքն են հայտնում քաղաքային զբոսայգում հավաքված մարալիկցիները:


-Մարալիկում շատ հանգիստ վիճակա, դա մեկ, երկրոդն էլ մեր ժողովուրդը շատ գիտակից ժողովուրդ է, աչքերը բաց ամեն ինչ տեսնում է։ Էս  ռայոնն ամենազուրկ ու աղքատն է։ Բայց այնուամենայնիվ մենք մեր պապերի հետ միասին քարից հաց ենք քամել։ Իշխանափոխությունն այս պահին քաղաքին միայն  կվնասի, դա մեզ պետք չէ,- սրտնեղում է բնակիչներից Գրիգոր Եղոյանը։

Այստեղ պատմում են, որ ընդդեմ քաղաքապետի ցուցարարներից մեկը՝  Արշակ Ուռումյանը, Մշակույթի տան նախկին տնօրեն Մանուկ Անտոնյանի հորեղբոր տղան է, ըստ բնակիչների, վերջինս ազատվել է աշխատանքից՝ անփույթ աշխատանքի համար: 

-Արշակ Ուռումյանի ագրեսիվ պահվածքը անձնական հաշվեհարդարի նպատակներ է հետապնդել, քանի որ իր հորեղբոր որդին ազատվել է Մշակույթի տան տնօրենի պաշտոնից անբարեխիղճ աշխատանքի պատճառով։


Քաղաքում մատնանշելով կտրված հաստաբուն  ծառերը, մարդիկ պատմում են, որ բողոքի ակցիայի մասնակից ՀՀՇ-ական Հարություն Ուռուտյանը բարբարոսաբար կտրելով ու վնասելով քաղաքի մայթերի ծառերը, այսօր  «արդարություն է վերականգնում»: Քաղաքում խոսում են, որ նրա որդին «Հայկական վերածննդի» անդամ է՝ ի տարբերություն հորը, նա իր քայլերում ավելի զուսպ է:

-Քաղաքին պետք է հանգիստ թողնեն, մենք պարտավոր չենք մի քանի բախտախնդիրների պատճառով ամեն օր աղմուկի ու չարության մեջ ապրենք, հոգնել ենք, հասկացեք, համ էլ ի՞նչ է եղել, որ լրատվամիջոցները ավելի շատ աղմուկ հանեցին, քան թե էդ մի քանի հոգի բողոքականները,-ավելացնում են մարալիկցիները։

Արտակ Ավդալյանը, ՀՀԿ-ական Խաչատուր Բուլոյանը եւս քաղաքապետի պարտված թեկնածուներ են։ 


Քաղաքում մարդիկ տրտնջալով ցույցերի մասնակիցների աղմուկներից , ավտոմեքենաների ձայնային ազդանշաններից եւ հայհոյանքներից  դժգոհելով ասում էին, որ իրավապահները եւս պետք է հետեւողական լինեն բողոքի ցույցերի ժամանակ, քանի որ ըստ տեղացիների, ցուցարարների մեջ շատ են թմրանյութեր եւ ոգելից խմիչք օգտագործածները:

- Այն երիտասարդները, որոնք իրենց չեն ենթարկվում խմբով հարձակվում են նրանց վրա, ասելով. «Իյա՜ քեզ բան ենք ասում չես լսո՞ւմ, կամ դու ո՞վ եղար, որ մեր ասածը չլսես…»։ Միլիցիան թող գնա դրանց այգիները խուզարկի՝ տոնաներով կանեփ կհավաքեն, խելքի աշեցեք՝ քաղաքն են ուզում քանդել…