«Հեղափոխություն արինք, որ ՀՀԿ-ի ծրագրերը կյանքի կոչե՞ն»

27/08/2018 08:03
«Հեղափոխություն արինք, որ ՀՀԿ-ի ծրագրերը կյանքի կոչե՞ն»

Օրերս Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որ Ծաղկահովիտի Առողջության կենտրոնը օպտիմալացման ծրագրով կմիանա Ապարանի բժշկական կենտրոնին, մարզի Ալագյազ եւ  Ծաղկահովիտ համայնքների ազգաբնակչության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել։

-Ձեռքերս ծալած չենք նստելո: Էս տարածաշրջանի համար տարիներ շարունակ խնդրել ենք հայրենի իշխանություններին, որ ավելի բարվոք պայմաններ ստեղծեն մեր համար, հիմա էլ առանց մեր կարծիքը հարցնելու միավորու՞մ են: Թող մի ձմեռ գան ապրեն այստեղ, նոր կիմանան այստեղ հիվանդանոց պե՞տք է, թե՞ չէ։ Ինչքան ենք ձմռան 10 ամիսներին ահազանգել ԱԻՆ, որ ճանապարհները բացեն, որ ծանր հիվանդներին ու հղիներին սանկայով չհասցնենք Ապարան, կամ՝ չեն եկել հենց սանկաներով ենք տարել։ Հեղափոխություն արեցինք, որ նոր Հայաստանում մեր հույսերը  իրականան, բայց նոր իշխանությունները ՀՀԿ-ի ծրագիրն է իրականացնում, նոր կառավարությունը ի՞նչ կասի մեր այս դժգոհությանը,-բողոքում են մարդիկ։

Բուժաշխատողները եւս դժգոհ են:

-Շատ բաժանմունքներ օպտիմալացվել են Ծաղկահովիտում ու այն դարձել է ԱԿ, ունի բարվոք վիճակում գտնվող գինեկոլոգիական բաժանմունք, նորմալ բուժսպասարկում։Մի՞թե մեզ կթողնեն գործազուրկ, եւս 30 գործազուրկ, բա ու՞ր է հեղափոխության շունչը, ուրեմն մենք կրկին պայքարելու ենք, արդեն մեր կենտրոնի չփակվելու համար,-այսպես եզրափակեցին իրենց խոսքը մեր զրուցակիցները։ 


Հերմինե Մանուկյան