Հաթաթա

27/08/2018 07:56
Հաթաթա

Շիրակի մարզի նորանշանակ ՔՊ-ական մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը քիչ է մարզի տարածքներից ու ոլորտներից է անտեղյակ, դեռ մի բան էլ չի կարողանում մարզպետին վերապահված   գործառույթներ իրականացնել։ Մարզից մեր հավաստի աղբյուրը տեղեկացնում է, որ փոխմարզպետ, «Ելք» դաշինքի ակտիվիստ Սոֆիա Հովսեփյանը մարզպետի՝ Կարեն Սարուխանյանի հետ մարզի ենթակառուցվածքների ղեկավարների հանդիպումների ժամանակ վերջինիս թույլ չի տալիս խոսել եւ առաջ ընկնելով իր ղեկավարից՝  մատը թափ տալով համայնքապետերի վրա ասել է.

-Ես այստեղ ժամանակավոր եմ աշխատելու, սակայն ունեմ նպատակներ եւ հասնելու եմ նպատակներիս։ Տեսեք ձեզ կարգին պահեք,-ասել է փոխմարզպետ Սոֆիան։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ, փոխմարզպետ օրիորդն այնքան է ոգեւորվում, որ իրավունք է վերապահում իրեն կարգադրություններ անել, անգամ իր ոլորտի հետ առնչություն չունեցող հարցերի վերաբերյալ:


Ի դեպ, տեղացիները պատմում են, որ Կարեն Սարուխանյանը համայնքաբնակների հետ հանդիպումներին ժամանակ զբաղվում է իր բջջային հեռախոսով, իսկ իր հետ ժամանած մի քանի խորհրդականներ, իմիջիայլոց են լսում շիրակցիների բարձրաձայնած հարցերի էությունը։ Ինչը չի վրիպել նրանց ուշադրությունից։