ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Նոր անուններ

25/08/2018 15:39
ՏԻՄ   ընտրություններին ընդառաջ. Նոր անուններ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ շրջանառվում են նոր անուններ, որոնց տեղաբնակները վերաբերում են և՛ լավ, և՛ վատ: Համառորեն շրջանառության են  դրված  քաղաքապետի ԺՊ՝ Դիանա Գասպարյանի, «Յունիբանկ» ՓԲԸ Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչի, նոտարական գրասենյակի պետի օգնականի, քաղաքապետարանի նախկին աշխատակազմի ղեկավար՝ Թամարա Թադևոսյանի անունները:

Մեր բլից հարցումներից պարզ դարձավ, որ այս անուններից ամենաճանաչվածն  ու պահանջվածը՝ Թամարա Թադևոսյանի անունն է: Ըստ  էջմիածնեցիների, պետական և համայնքային կառավարման մոդելին քաջածանոթը հենց նա  է: Քաղաքացիները տեղեկացնում էին մեզ, որ նա 90-ականներից աշխատել է Գործկոմի պատասխանատու քարտուղար, 96-2002-ականներին՝ «Փարոս» սոցիալական ծառայության Էջմիածնի բաժնի պետ,  2002-2005թթ.. քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար  լինելով՝  նա  լավ  է տիրապետում համայնքային ծառայողի գործունեությանը:

Երբ այս հարցով դիմեցինք վերջինիս ասաց.

-Դե, մարդիկ մոտենում, առաջարկում են, անգամ արտերկրից են զանգահարում, սակայն դեռ որոշում չեմ կայացրել,-ասաց Թամարա Թադևոսյանը:

«Յունիբանկ» ՓԲԸ Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչի խոսքերով, որոշողը բնակիչներն են, նույն հարցը հնչեց նաև նոտարական գրասենյակի տնօրենի օգնականին, վերջինս պատասխանեց, որ նման նպատակ չունի:


Անի Մադոյան