Ազատման դիմում է գրել, բայց…

25/08/2018 11:37
Ազատման դիմում է գրել,  բայց…

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար՝ Զարզանդ Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանի եղբոր որդին, օգոստոսի  14-ին  աշխատանքից ազատման դիմում է գրել: Չարաշահելով լիազորությունները՝  Զարզանդ Գրիգորյանը ավագանու անդամներին ներքին կարգով  հրահանգել է ավագանու նիստ չհրավիրել, չհաստատել իր ազատման դիմումը, այլ ավագանու նիստն  անորոշ ժամանակով հետաձգել, մինչև ինքը կկարգավորի իր գործերը: Երբ  այս հարցով դիմեցինք Արմավիրի մարզպետ՝ Գագիկ Միրիջանյանին, վերջինս  հաստատեց, որ  իրոք` Զարզանդ Գրիգորյանը չարաշահել է իր լիազորությունները՝ խոչընդոտելով ավագանուն նիստ հրավիրել, որի մասին ինքը զեկուցել է իր վերադասին՝ Նիկոլ Փաշինյանին և սպասում է կառավարության հրահանգին: