«Ելք չկա, սպասում ենք վարչապետի խոսքին»

24/08/2018 07:55
«Ելք չկա, սպասում ենք վարչապետի խոսքին»

Թալինի տարածաշրջանի՝ Ագարակ, Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն եւ հարակից գյուղերում ոռոգման եւ խմելու ջրի ոչ բավարար լինելու պատճառով գյուղերում՝ ազգական ու հարեւան միմյանց դեմ թշնամացել են։ Մարդկանց եւ բուսականության կյանքում կենսական նշանակություն ունեցող ջրի պատճառով, ինչպես մեզ դիմողներ են նշում՝ «դարձել ենք ջրի գող»։

На данном изображении может находиться: облако, небо, гора, трава, на улице и природа

-Մենք սպասում ենք, որ վարչապետը հեռուստատեսությամբ հանդես գա մի օր ու ասի, թե ի՞նչն է պատճառը, որ մեր հողերը չորանում են, մենակ էս դեպքում մենք կհամոզվենք, որ իրոք ոռոգման սիստեմը նորմալ է աշխատում։ Թե չէ էս ի՞նչ կյանք է, ամեն օր մեկը բեսսեռները բացում ջուր է գողանում, կամ մի գյուղի ավելի շատ ջուր են տալիս քան մյուսին։ Ամեն օր կռիվ ու վիրավորանք՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, մինչեւ ե՞րբ։

-Ում դիմում ենք ասում են ժողովուրդ ջան քանի  ջուր չկա, գոնե եկեք մենք գյուղով գնանք ջուր գտնենք բերենք, յոլա գնանք, մինչեւ էս պետությունը դզվի։ Բացի բլոտ, նարդի, շաշկի, կամ սերիալ նայելուց եկեք գնանք սարերից ջուր բերենք, գոնե մենք մեր հոգսը հոգանք։ Սեզոնի էս պիկ օրերին ջուր չկա, որ լիարժեք խմենք, կամ տնամերձները ոռոգենք։ Մենք մեր ձեռքերով քանդենք ջուր հանենք, ուրիշ էլ ի՞նչ անենք, ուրիշ ելք կա՞,-պատմում են տարածաշրջանի գյուղաբնակները։