Համայանքների միավորումից հետո բնակիչների խնդիրները դարձան անլուծելի

22/08/2018 08:21

Картинки по запросу հաղարծին գյուղ

«Հայկական Ժամ»-ին է դիմել Տավուշի մարզի միավորված Հաղարծին բնակավայրի բնակիչ՝ Մանուչար Մանուչարյանը, տեղեկացնելով, որ բազմանդամ ընտանիքով ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։

Հիվանդ երեխայի բուժման համար  կորցրել է բնակարանը այն գրավադրելով բանկում, այժմ ապրում է Դիլիջան քաղաքում՝ վարձակալական հիմունքերով։ ՄՄանուչարի հայրական տունը բնակելի դարձնելու համար վերջինիս ընտանիքին ֆինանսական օգնություն է անհրաժեշտ։ Քաղաքապետ ԱՍանթրոսյանն է  հոսանքի հետ կապված խնդիրը կարգավորել։ Հաղարծին բնակավայրի  վարչական ղեկավարը մանրամասնում է ընտանիքին անհանգստացնող խնդիրը։

- Դիլիջան քաղաքը իր հոգսերով եւ խնդիրներով այնքան ծավալուն է, քաղաքապետը չի հասցնում միանգամից բոլոր խնդիրները լուծել, քանի որ համայնքների խոշորացումը բարդացրել է քաղաքացիների հարցերի արագ կարգավորումը։ Քաղաքի եւ գյուղերի աշխատանքները միասին իրար գլխի են լցվել, ո՛չ ֆիզիկապես եւ ո՛չ էլ ֆինանսապես խնդիրները արագ չեն լուծվում։ Մանուչար Մանուչարյանը տուժված մարդ է եղել։ Մանուչարին ֆինանսկան աջակցություն է հարկավոր, ընտանիքը բազմանդամ է եւ ոչ վճարունակ։  Մանուչարի հայրական տունը մեկ հարկանի կիսակառույց շենք է, սակայն ամեն դեպքում հնարավոր է այդտեղ ապրել։ Ընդհանուր մոտ 100 հազար դրամի ծախսերի հետ է կապված, որպեսզի բնակարանի տեսքը ապահովվի,-պարզաբանեց վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը։

Հ.Գ. Մանուչարի ընտանիքին սոցիալական եւ ֆինանասական աջակցություն հայտնող քաղաքացիները կարող են դիմել Դիլիջանի քաղաքապետարան, կամ՝ Հաղարծին բնակավայրի ներկայացուցիչ Գեւորգ Թամրազյանին: