Ոսկե շրջանի եռյակը՝ Վրաստանի «Շանգրիլա»-ում. 200 հազար ԱՄՆ դոլար առ՝ կայֆ

21/08/2018 09:00
Ոսկե շրջանի  եռյակը՝ Վրաստանի «Շանգրիլա»-ում. 200 հազար ԱՄՆ դոլար  առ՝ կայֆ

Վրացական մեր տեղեկատվական խողովակների փաստմամբ, հայկական  նախկին օդիոզ երեք դեմքեր՝ Հովիկ Աբրահամյանը, Կարո Կարապետյանը՝ Յուվեցին ու կարամելի Հարութը հաճախակի են մարդատար ավտոմեքենայով այցելում Վրաստան՝ «Շանգրիլա»  խաղատուն:

Հայկական  հանրության և ԶԼՄ-ների աչքից հեռու,  քաղաքական լանդշտաֆտի նախկին կարկառուն դեմքերը վրացական «Շանգրիլա» խաղատանը բախտ են որոնում՝ յուրաքանչյուրը խաղադրույքին դնելով 200 հազարական ԱՄՆ դոլար գումար:

Ըստ մեր վրացական լրատուի, պարտությունից հետո մռայլ տեսքերով մեքենա  է նստում հայկական եռյակը, իսկ հաղթելու դեպքում զվարթ ու ցուցադրաբար վարորդին ամեն մեկը վճարում է 1000 դոլար:

Հ.Գ. Դե ՀՀ քաղաքացի, դու օրը  տքնի, որ օրվա հացիդ գումարը մի կերպ վաստակես, կամ էլ դատարկաձեռն գնաս տուն, գլուխդ առնես ափերիդ մեջ ու միտք անես, թե ինչպե՞ս զինվոր որդուդ մի «պայոկ» ուղարկես, կամ այլ հոգս հոգաս,  իսկ քեզ թալանած Մուկը, նախկին միլպետն ու հրուշակագործը՝ երեքն էլ ԱԺ շտամպով, քեզնից  գողացված՝  պետության հիմքերը կռծած այս վնասատու կենդանիներից յուրաքանչյուրը րոպեների ընթացքում  200 հազարական դոլար քամուն է տալիս հարևան երկրում  առ՝ կայֆ: