HZHAM.AM-ի թղթակցին հրավիրել են հարցաքննության

19/08/2018 22:03
HZHAM.AM-ի թղթակցին հրավիրել են հարցաքննության

2017 թ-ի ապրիլի 17-ին, մեր կայքում հրապարակվել էր «Պաշտոնական դիրքի չարաշահում, բյուջեի յուրացումներ» վերտառությամբ հոդված, որտեղ հեղինակը, հղում անելով իր աղբյուրներին, , հրապարակել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը, նորակառույց եկեղեցու բակում տեղադրել է 7 խաչքարեր, որոնց համար բյուջեից դուրս էր գրել 15 մլն դրամ գումար:

Բացի սա, հեղինակն այլ փաստեր էլ էր արձանագրել, որտեղ թվարկված էր տարբեր ժամանակներում  համայնքի ղեկավարի կողմից իրականացված յուրացումներն ու պաշտոնական դիրքի չարաշահումները:

Картинки по запросу վաղաշենի

Մասնավորապես Արթուր Սուվարյանը, գյուղում շինարարական ծրագրեր իրականացնելուց առաջ, շին կազմակերպություններ է բացում, որը շահում է ծրագրի շինարարության թույլտվությունը, իսկ շինարարության ավարտին փակել է այդ ընկերությունը: Ի թիվս ուրիշ աշխատանքների, գյուղի մանկապարտեզի շինարարությունը՝ չորս տարի առաջ, եւս իրականացվել է «Սուվարյան Շին» ՍՊԸ-ի կողմից, սակայն «անհայտ» պատճառներով մանկապարտեզը մինչեւ օրս չի գործում: 

Հիշեցնենք, որ հոդվածը հրապարակումից երկու ամիս անց, մեր թղթակից Աննա Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանին հարց էր ուղղել, թե վերը շարադրված հոդվածին ի՞նչ ընթացք են տվել իրավապահները, ինչին մարզի դատախազը  պատասխանել էր, որ գործը գտնվում է ուսումնասիրությունների փուլում, որից հետո օրեր անց քր. գործ է հարուցվելու:

Դատախազի հավաստիացումներից հետո անցնում է 1 տարի 4 ամիս, սակայն այս գործի մասին ոչ մի տեղեկություն:

Այնինչ, հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, երբ նյութեր էին նախապատրաստվել, քրեական օրենսդրության համաձայն, 10-օրյա ժամկետում կամ պետք է քրեական գործ հարուցվել, կամ էլ մերժվեր: Ինչպես նշեցինք, դրանցից եւ ոչ մեկը չէր արվել եւ Վաղաշենի յուրացումները մնացել էին օդում կախված:

Картинки по запросу վաղաշենի խաչքարերը

Եվ, ահա, անցյալ շաբաթ, Քննչական կոմիտեի Մարտունու բաժնի կողմից, վկայի կարգավիճակով հարցաքննվելու է կանչվում մեր կայքի թղթակիցը, որտեղ էլ վերջինս պարզում է, որ միայն սույն թվականի ապրիլի մեկին է հարուցվել քրեական գործ եւ ուղղարկվել քննչական բաժին: Այժմ շինարարական փորձաքննություն է անցկացվում, պարզելու համար, համայնքապետի կողմից նպատակայի՞ն է եղել վերը նշված գումարների դուրս գրումը, թե ոչ:

Հուսանք ամեն ինչ բարեհաձող կավարտվի, իսկ յուրացման դեպքում էլ, հերթական տզրուկ գյուղապետը համագյուղացիներից գողացված հարկերը ետ կվերադարձնի բյուջե:

Իսկ ի՞նչ ճակատագիր կունենա մարզի դատախազը... Գեղարքունիքի մարզը միշտ էլ «խոպան» է եղել մարզի գլխավոր դատախազների համար, նրանցից մեկն էլ՝ Վահրամ Մարգարյանը այնքան էր հարմար տեղավորվել, որ անգամ լրագրողներին խորհուրդ էր տվել՝ «մեկ աչքով կույր, մեկ ականջով խուլ լինել», թերեւս ինքն այնքան էր խլացել ու կուրացել, որ հաջողացրել էր մարզի երկայնքով «ՏԳԱՍ» գազալցակայանների՝ սեփականատեր դառնալ: 

Նրանից, գրեթե ետ չի մնում նաեւ այս վերջինը՝ Սարգիս Մնացականյանը տես՝ հոդվածը: Ու դրա համար տարբեր հանցագործություններ կոծկվում են ու քնում հավերժի քնով, իսկ արկածախնդիր ու որկրամոլ չինովնիկները չուռացնեն գրպանները:


Հայկական Ժամ