«Մարդիկ չարաշահում են իմ բարությունը»

17/08/2018 14:50
«Մարդիկ չարաշահում են իմ բարությունը»

Մեր կայքին էին դիմել ու  բողոքել «Զատիկյաններ» ընկերության տոնավաճառի աշխատակիցները՝ պատճառաբանելով, որ սեփականատերը՝ Սոխակ Զատիկյանը զեղչեր չի անում և չի իջեցնում տեղի գումարների չափը, ինչի արդյունքում իրենք վնասով են աշխատում: Երբ այս հարցով դիմեցինք Վահան Զատիկյանի այրուն՝ Սոխակ Զատիկյանին, վերջինս վրդոված ասաց.

-Գիտեք, շատ վիրավորական է երբ  մարդիկ չեն գնահատում արարքդ, այլ՝ հակառակը, սկսում են չարաշահել բարությունդ: Ժամանակ առ ժամանակ 200 հազարական գումարից վարձավճարները 20 հազարականներով իջեցրել դարձրել եմ՝ 140 հազար: Եվ այս ամենից հետո բողոքելն ուղղակի անդաստիարակություն է: Մեր ընկերությունը պարտաճանաչ հարկատու է: Ատելով գործող իշխանություններին, ես անձամբ ոչ-ոքի գումարներ չեմ տվել անձնական գրպանները դնելու համար, այլ պետության գանձարանն եմ մուծել: Այս հեղափոխությունը, որը նաև Վահանն էր երազում, միակ սփոփանքն է այսօր  դարձել ինձ համար:

Մեր այն հարցին, որ աշխատողները բողոքում էին նաև կոպիտ ձևով վարձավճարների հավաքման համար, տոնավաճառի սեփականատերը պատասխանեց.

-Իմ քրոջ ամուսինն է հավաքում գումարներն ու գիտեք ի՞նչ ձևով: Ի՞նչ դժկամությամբ են մարդիկ մուծում: Գնա հետո կգաս, հավես չունեմ հիմա, կոպիտ ձևով ասում են նրանք: Բացակայում է տարրական կուլտուրան: Մնացած մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: