Հանրությանը խաբելու, մոլորեցնելու համար Գեղարքունիքի մարզպետի և Սևան ազգային պարկի տնօրենի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի

15/08/2018 22:13


Սևանա լճում հատկապես այս տարի կապտականաչ ջրիմուռների (դրանց մի մասը թունավոր է) բուռն աճը, նշված ջրիմուռներով լճի խիստ վտանգավոր ծաղկումը Հայաստանի ղեկավարության և համապատասխան այլ պաշտոնյաների շրջանում կարծես թե առանձնապես մտահոգության տեղիք չի տալիս, եթե չասենք, որ ոմանց կողմից ընդհանրապես լռություն է: Մինչդեռ իրականում ի՞նչ վտանգ է ներկայացնում Սևանա լճում հիշյալ ջրիմուռների աննախադեպ ծաղկումը…



«Ջրիմուռների ծաղկումը վկայում է Հայաստանի պետական անվտանգությանը նոր ու շատ խոշոր մարտահրավերի մասին»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Արթուր Հովհաննիսյան

Աղբյուրը