Մահացել է Լիլիա Չիլինգարյանը

14/08/2018 15:46

Картинки по запросу բժիշկ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյան

Այսօր, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը:Նրա կերպարն ընդգծելու համար, մի դրվագ հիշենք նրանից: Կոմունիստական հասարակարգերի ժամանակ, երբ աթեիզմ էր քարոզվում, Լիլիա Չիլինգարյանն իր զավակներին ստիպված տերունական աղոթքը անգլերեն լեզվով էր սովորեցրել, որպեսզի երեխաները կարողանային լսելի լինել Աստծուն:

Նշենք նաեւ, որ Լիլիա Չիլինգարյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրն է:

Վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Լիլիա Չիլինգարյանի զավակները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել իրենց մոր հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետեւյալ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի հետևյալ հաշվեհամարներին՝ AMD 1570026278650100 USD 1570026278650101 EUR 1570026278650156 RUB 1570026278650158 Ստացողի բանկի անվանումը` Ameriabank  Լիլիա Չիլինգարյանի հիշատակին նշումով:

«Հայկական ժամ»-ի խմբագրակազմը ցավակցում է Լիլիա Չիլինգարյանի հարազատներին եւ ընկերներին: