Էլի մարդ ծառայել էր բանակում, թե՞ միայն Աշոտիկն էր...

14/08/2018 14:18
Էլի մարդ ծառայել էր բանակում, թե՞ միայն Աշոտիկն էր...

Վերջին օրերին համացանցը ողողված է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի երդմնակալության արարաողության լուսանկարներով ու մեկնաբանություններով: Փաշինյան ընտանիքը մեկը մյուսին հերթ չտալով լուսանկարներ է հրապարակում ու մեկնաբանում:


Օրինակ, Նիկոլը գրում է, որ որդին զինվորական երդում տվեց եւ այլն, կինը՝ գրում է, որ ուշացել են երդմնակալությունից, մեծ աղջիկը եղբորը համբուրելու պահն է անմահացրել ու նկարը մակագրել «Աշոտիկսսսսսսսսսս»:

Մյուս երեխաները կադրերում են հայտնվում տարբեր իրավիճակներում եւ այլն:


Դե, իհարկե, հասկանալի է, որ Աշոտիկի ծառայությունը իսկական փիառ միջոց էր, ու իշխանությունը գրաված մարդիկ պետք է դրանից հնարավորինս օգտվեն՝ քաղաքական դիվիդենտներ եւ այլն:


Բայց չէ՞ որ այդպիսով հազարավոր նորակոչիկների հոգեվիճակ է խաթարվում:

Օրինակ, Հեռվաշեն գյուղի նորակոչիկ Աբուլիկը կարող է մտածել եւ անգամ մտքում մեղադրել հորը, որ վերջինս քայլելով իրենց Հեռվաշենից չգնաց Երեւան, մինչեւ ուղն ու ծուծը իշխանություններից հոգնած ժողովրդի մի մասին չհավաքեց ու ինքը չզավթեց իշխանությունը, ու այդ ժամանակ Աբուլիկը կդառնար «կինոյի տղան»: Առանց սահման պահելու կհերոսանար, առանց «նարյադ փակելու» կմեծարվեր

Անարդար է կյանքը, չե՞ք հավատում, գնացեք Աբուլիկներին հարցրեք

Հ.Գ. Ընտանեկան ֆոտոսեսիաները միգուցե չզբաղեցնեին էլ միտքս, եթե դրանցում սահմանային դիրքային կետեր չերեւային եւ այլ ստրատեգիական նշանակության վտանգներ չբարձրանային, որոնց մասին՝ թերեւս լռեմ

Նարեկ