Խուճապ Թուրքիայում

14/08/2018 10:32
Խուճապ Թուրքիայում

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թուրքիայում վաղ առավոտվանից խուճապային տրամադրություն է բնակչության շրջանում: Բնակչությունը բանկերից հանում է ավանդները, քանի որ շաբաթ և կիրակի օրերին լուրեր են տարածվել, որ Թուրքիայի իշխանությունը մտադիր է արտաժույթով ավանդները փոխել ազգային արժույթով, առանց հաշվի առնելու ավանդատուի կարծիքը:
Այս լուրը կիրակի երեկոյան մեկնաբանել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաք Ալբայրաքը:

Նա ժխտել է այդ լուրի իսկությունը և մեղադրել ԱՄՆ-ին նմանատիպ քարոզչություն իրականացնելու համար: Նախարարի ելույթից հետո, գիշերը լիրան կտրուկ արժեզրկվել է՝ անցնելով 7 լիրայի սահմանը և դառնալով 7.26 լիրա մեկ դոլարի դիմաց: Առավոտյան սակայն սկսեց վերադառնալ նախկին դիրքին և 6.8 սանդղակի վրա կանգնեց մինչև բանկերի բացվելը:

Եվ ահա, գրեթե մեկ ժամ է, ինչ լիրան նորից սկսեց անկում գրանցել: Այս պահին մեկ դոլարը 7 լիրա է, մեկ եվրոն 7.9 լիրա: Կենտրոնական բանկից հայտնել են, որ պետությունը չի խառնվելու այս խաղին, և որ շուկան ինքնակարգավորվելու է շուտով: