Նիկոլը Լավրովին խորհուրդ է տալիս ադապտացվել

10/08/2018 16:37
Նիկոլը Լավրովին խորհուրդ է տալիս ադապտացվել

Այսօր Տավուշի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, լրագրողները հարց են ուղղել Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարության մասին, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:

«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե արդյոք սպասվող հանրահավաքը կապ ունի ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն կապված է իր աշխատանքային 100-օրվա հետ:

Ռ.Քոչարյանի գործի հետ կապված ասել է. «Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»: