Ամառվա տապին՝ առանց խմելու ջուր

10/08/2018 10:04
Ամառվա տապին՝ առանց խմելու ջուր

Արարատի մարզում խմելու ջրերի սպառման պահանջը այնքան շատ է ամառային այս թեժ օրերին, որ ջրի քանակը չի բավարարում սպառողների պահանջներին, իսկ հաճախակի տեղի ունեցող վթարների դեպքում, բնակիչ-բաժանորդների «Վեոլիա ջուր» ՓԲԸ գրասենյակներ  մնում են անպատասխան։

Վեդիի տարածաշրջանի համայնքների բնակիչները դիմելով «Հայկական Ժամ» կայքին տեղեկացնում են, որ մի քանի օր է, ինչ վթարների ու տարբեր պատճառաբանությունների արդյունքում մարդիկ առանց ջուր են մնացել:

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу Õ¾Õ¥Õ¸Õ¬Õ«Õ¡

-Վիոլայի տեղամասերում աշխատողներ էլ չեն մնացել, ոնց որ իրենց գոյությունները քաշ տան։ Ոչ տեխնիկա ունեն, ոչ աշխատող, եթէ մի տեղ վթար է լինում, մեկ տրակտորով կարող է օրերով մի տեղ աշխատեն։ Դիմում ենք համայնքի ղեկավարներին իրենց ուժն էլ չի պատում, որ ազդեն էդ ընկերության վրա, որ սպասարկումը նորմալանա։  Վիոլայի աշխատակիցները սպասում են մինչեւ աշունը, որ ջրերի անհրաժեշտությունը այնքան շատ չլինի, այսինքն իրենց անհասկացողի տեղ դնելով բաժանորդների թուք ու մուրըւ համբերատարորեն ուտելով սպասում են սեզոնը անցնի։ Մեր քաղցրահամ ջրերը  քիչ է մեր վրա ծախում են, գոնե կարգին սպասարկեն, մի բան էլ  ժողովրդին գցում են դատարանների դռները,-զայրացած փոխանցում են մարդիկ։

Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն երեկ ստուգումներ են իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում