Հայաստանում իրավական մակարդակը դեռ կաղում է

08/08/2018 09:27
Հայաստանում իրավական մակարդակը դեռ կաղում է

Արդարադատությունն իր ողջ պատմության մեջ չէր լսել այդքան «Եթե» եւ «Երեւի» եղանակավոր բառերը, որքան, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանի 2 ժամանոց նիստում հնչեց տուժողի փաստաբանի ու մեղադրող դատախազի կողմից:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին կայացավ Արփինե Մայսուրյանի վերաքննիչ բողոքի հերթական նիստը, որտեղ ուսումնասիրվեց քաղաքացիական առաջին ատյանի դատավարության ձայնագրության կրիչը, որտեղ հստակեցվում էր, որ գործում նախապես էլ առկա եղել տան գումարի ստացականն ու հայտարարությունը:, հիշեցնենք, որ մեղադրող կողմը այս փորձաքննություն անցած եւ հաստատված երկու փաստաթղթերի վերաբերյալ եւս քրեական գործ է հարուցել, իբրեւ Արփինե Մայսուրյանը դրանք կեղծել է եւ ավելի ուշ ներկայացրել դրանք: 

Похожее изображение

Այնուհետեւ, ձայնագրություն հնչեց, թե ինչպես է տուժող Զարուհի Պողոսյանի ազգականը ամբաստանյալ Արփինե Մայսուրյանի մորը՝ Կարինե Ասլանյանին սպառնացել, թե՝ «տունն էլ կվերցնենք, Արմենակից էլ 20 հազար դոլարն էլ...»: Հիշեցնենք, որ տան առք ու վաճառքից ստացված գումարից 20 հազար ԱՄՆ  դոլարը  Զարուհի Պողոսյանը փոխառությամբ հանձնել է Արմենակ Հովհաննիսյանին, նոտարի կնքված պայմանագրի համաձայն, վերջինս Զարուհուն երկու տարի անց պետք է վերադարձներ 24 հազար ԱՄՆ դոլար:

Սակայն դատախազն ու տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչը,   բոլոր հակափաստարկները «երեւի նկատի է ունեցել», «եթե այդպես ասեր եւ այլն...» ենթադրություններով մեկնաբանում էին դրանք, ինչը զայրացրեց Արփինե Մայսուրյանի պաշտպան Արթուր Ալիխանյանին:

-Գումարի ստացման հայտարարությունն ու ստացականը ունենք, նոտարի առք ու վաճառքի պայմանագիրը ունենք, փոխառության պայմանագիրը այլ անձի հետ կա, առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճիռ ունենք, չենք կարողանում արդարության հասնել, իրենք միայն ենթադրություններ են անում...

Հաջորդ նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 14:00-ին:


Հ.Գ. Մոսկավայի պետական համալսարանի, իրավաբանական ֆակուլտետի իմ դասախոսներից մեկը՝ ՌԴ Սահմանադրական դատարանի դատավոր Ժաննա Մակեդոնսկայան, հաճախ էր կրկնում՝ «Լավագույն իրավաբանն իր լեքսիկոնից պետք է հանի «երեւի» եւ «եթե» բառերը, դրանք քո սուբյեկտիվ ենթադրություններն են, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում արդար դատավարության շրջանակներում»: Սա որպես գիտություն դատախազին ու փաստաբանին:


Աննա Գրիգորյան