Կալվածատեր Զարզանդ Գրիգորյանը լապշա՞ է կախում մարդկանց ականջներից

07/08/2018 23:03

Ըստ արշալույսցիների, Յութուբում մի տեսանյութ է հայտնվել համայնքի ղեկավար՝ Զարզանդ Գրիգորյանի թելադրությամբ, որտեղ գյուղապետարանի աշխատակիցները  էժան գովեստներ են շռայլում գյուղապետի հասցեին՝ «թափթփուկներ» մակդիրով՝  վիրավորելով համագյուղացիներին:


Զայրացած ու վրդովված արշալույսցիներն այսօր իրար հերթ  չտալով  ասում էին.

-Նիկոլ ենք հավատով  ընտրել, սակայն, դեռևս ապրում ենք ճորտի կարգավիճակում՝ հանձինս կալվածատեր Զնդոյի: Վիրավորված արշալույսցիները մեզ ցույց տվեցին  Մանվել Գրիգորյանի եղբոր որդու՝ Զարզանդ Գրիգորյանի կալվածքները ու վրդովված ասացին.

-Նիկոլ Փաշինյանը պետք է հետևություն անի այս ամենից, այլապես մենք կգնանք իր նստավայր: Սիգարետի փոխարեն հաշիշ ծխող գյուղապետը, որի երակներում  Տուշոնկա Մանվելի արյունն է հոսում՝ մեզ վիրավորում է ասելով. «Դուք Մանվելի մաֆյոզ թուլեքն եք»:


 Էջմիածնում գտնվող Ֆինկա վարկային կազմակերպությունը Զարզանդի  սեփականությունն է,- պատմում են  արշալույսցիներն ու ավելացնում,-Քաղաքում ունի գեղեցկության սրահ, «Շամունե» անունով:

Բնամթերքի շուկա, ավտոպարկ, անծայրածիր ջերմոցային տնտեսություններ, 6 շքեղ ավտոմեքենաներ՝ սկսած Համերից մինչև Նիվա մակնիշի:Մի քանի բնակարաններ, հետն էլ կիլոներով սեփականության վկայականներ:


-Հարևան Ֆերիկ գյուղի եզդիների անասնապահական ֆերմաներն իրենով արեց, ո՞ր մեկն ասենք որը թողենք,:Որտեղի՞ց էս ամենը,- զարմացած հարցնում են Զարզանդ Գրիգորյանի համագյուղացիները:

 

Մանրամասները՝ Տեսանյութում: