10 մ լն դրամի շորթում.զենքով պարտադրանք Զարզանդ և Հրանտ Գրիգորյանների կողմից

07/08/2018 22:29

Արշալույսցի Սուսամբար Մկրտչյանի խնդրանքը HZHAM am-ին.

Այսօր մեր կայքին են դիմել մայր և որդի՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքից:ՀՀ քաղաքացի Սուսամբար Մկրտչյանը խնդրում է մեզ լսելի դարձնել իրենց ընտանեկան խնդիրը,որը Վաղարշապատի ոստիկանությունում տարիներով քնած գործ է համարվում:

Картинки по запросу զնդո

Համաժողովրդական շարժումը հավատ է արթնացրել ու հիվանդ կինը հույսով  սպասում է արդարադատության հաղթանակին:

Բանն այն է, որ Արշալույսի համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանն ու իր եղբայրը՝ Հրանտ Գրիգորյանը 10 մլն դրամ են շորթել իրենցից՝ զենքով  սպառնացել, որ այն պահանջելու դեպքում գործ կունենան Մանվել Գրիգորյանի հետ:

Картинки по запросу զնդո

Անկողնային հիվանդ կինը կարծում է, որ հրապարակման դեպքում Նիլոլ Փաշինյանը կբռնի Զարզանդի գող  ձեռքը: