ՋՕԸ-ում աշխատավարձեր չեն ստանում

07/08/2018 07:56
ՋՕԸ-ում աշխատավարձեր չեն ստանում

Կոտայքի, Արմավիրի, Արարատի  մարզերում  Ջրօգտագործող ընկերությունների աշխատակիցները հերթականությամբ հրաժարականների դիմումներ  են ներկայացնում, պատճառը ամիսներով չվճարված աշխատավարձներն են։

-Կամայական աշխատանք է դարձել Ջրային կոմիտեի աշխատանքը, կուզեն կվարձատրեն, կուզեն՝ չեն վարձատրի։ Հունվար ամսից մինչեւ հիմա մեկ անգամ ենք աշխատավարձ ստացել։ Տեղամասերում աշխատողներ չկան, մեկ կամ երկու հոգի են մնացել։ Այս ծանրաբեռնված աշխատանքի դիմաց գոնե պետք է աշխատավարձերը ժամանակին տրամադրեն,-ասում են տեղամասերի աշխատողները։ 

«Շիրակ» Ջրօգտագործող ընկերությունում առայժմ նման խոսակցություններ չկան, այստեղ, ըստ ընկերության աշխատակիցների, բնականոն է ընթանում աշխատանքները, թե ազատման դիմումների «ցեցը» կհասնի՞ իրեց, դվարացան պատասխանել:


Հերմինե Մանուկյան