Բաց նամակ Արթուր Վանեցյանին. «8 տարի արդարադատություն եմ փնտրում ու չեմ գտնում»

05/08/2018 22:18
Բաց նամակ Արթուր Վանեցյանին. «8 տարի արդարադատություն եմ փնտրում ու չեմ գտնում»

«Հայկական Ժամ» կայքը բաց նամակ է ստացել Երեւան քաղաքի բնակչուհի Կարինե Ասլանյանից, ուղղված՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Նամակը ստորեւ ներկայացնում ենք առանց սղագրման:


«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար` պարոն Արթուր Վանեցյանին,

ք. Երևան Խանջյան 31,բն. 25 բնակիչ` Կարինե Ասլանյանից,

հայ մայր,որը 8 տարի տառապում է անարդարությունից:

Հեռ. 077 900 325

Հարգելի պարոն Վանեցյան, ապօրինի մեղադրանք է առաջադրվել դատախազության հսկողությամբ գլխդատախազայն ժամանակ Արթուր Դավթյանի տեղակալ Կարեն Բատիկյանի և հիմա մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանի կողմիցորը և շարունակվել է առաջին ատյանի դատարանում:

Հարգելի պարոն Վանեցյանստորև ներկայացնում եմ դստերսԱրփինե Մայսուրյանի վերաբերյալ քննվող շուրջ 8 տարի ապօրնի քրեական գործով փաստական այնպիսի տվյալներ, որոնք հերքում են շինծու մեղադրանքները և հաստատում են դստերս անմեղությունը:

1.Զարուհի Պողոսյանը քաղացիական դատաքննության ժամանակ ցուցմունք է տվելոր ինքը չի ստորագրել հայտարարության և ստացականի տակ (կեղծ ցուցմունք):  2.Երկու փաստաթղթեր դատաձեռաբանական փորձաքննություններ անցած երկու հոդվածներ դրեցին՝ փաստաթղթերի կեղծումԴատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ կետի կոպիտ խախտում է թույլ տվել:

Արփինե Մայսուրյանը իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներումՄեղադրողի 3 անգամ ընթերցած ճառերում վաղեմության ժամկետի լրանալու հիմքով ԱՄայսուրյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 349 հոդվածի 1-ին մասովքրեական հետապնդում ը դադարեցնելու դեմ առարկել է Արփինե Մայսուրյանը

Սակայն դատարանը կիրառել է վաղեմության ժամկետ եւ քրեական հետապնդումը դադարեցրել էառանց հաշվի առնելու Արփինե Մայսուրյանի իրավունքը:

3.Զարուհի Պողոսյանը խուսափել է առերես հարցաքննությունից Արփինե Մայսուրյանի հետխախտվել է Արփինե Մայսուրյանի առերես հարցաքննելու (կոնֆրոնտացիայիիրավունքը

Գործում որևէ ծանուցում չկաոր Արփինե Մայսուրյանը հրավիրվում է առերես հարցաքննվելու Զարուհի Պողոսյանի հետնույնիսկ, Արփինե Մայսուրյանին առանց հիմքերի, ապօրինի կալանավորման 41 օրվա կալանքի տակ գտնվելու ընթացքում առերեսում չանցկացվել, քանի որ Զարուհի Պողոսյանըիր աղջիկը և ներկայացուցիչ Անուշ Հակոբյանը դիմումներ էին գրում, Զարուհի Պողոսյանին չանհանգստացնենայնուհետևԶարուհի Պողոսյանին փախցրեցին ռուսաստան, այնուհետևիբր այն աստիճանի հիվանդ էր Զ.Պողոսյանըոր չի կարող մասնակցել առերեսման:

4.Առքուվաճառքի նույն օրը 11.09.2010 թվականին, նույն նոտարի մոտ Զարուհի Պողոսյանը փոխառության պայմանագիր է կնքում Արմենակ Հովհանիսյանի հետ և բնակարանի առուվաճառքի գումարից 8.750.000 ՀՀ դրամ գումարը, որն այն ժամանակ համարժեք էր 20.000 ԱՄՆ դոլար գումարին, տալիս է Ա. Հովհաննիսյանին:

5.Արմենակ Հովհանիսյանն այդ գումարին` համաձայն քաղաքացիական դատաքննության ժամանակ իր տրված ցուցմունքի, 20.000 ԱՄՆ դոլլարին ավելացնում է ևս 15.000 ԱՄՆ դոլլար գումար և փոխանցում է Թուրքիա, քրեական գործում առկա է 34.930 ԱՄՆ դոլլարի վերաբերյալ բանկային փոխանցման կտրոնը: 6.Քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռ է առկա, որով մերժվել է Զ.Պողոսյանի հայցն ընդդեմ Արփինե Մայսուրյանի`սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և վտարման պահանջի մասին: 7.Առկա է քրեական գործի հարուցումը մերժելու մասին քաղաքացիաիրավական հարաբերությունների հիմքով: 8.Զարուհի Պողոսյանի տղան ներկայացնում է գաղտնի ձայնագրություններ, որոնք համաձայն դատաձայնագրառման փորձաքննության եզրակացության` բնօրինակը չէ, և մոնտաժված է եղել: 9.Ներքին դիտում օպերատիվ միջոցառում է իրականացվել շուրջ 2 ամիս Արփինե Մայսուրյանի նկատմամբ: Օպերատիվ աշխատակիցը փորձել է գործում առկա իրական փաստերը խեղաթյուրելու, Արփինե Մայսուրյանին սուտ ցուցմունք տալու հրահրել, սակայն Արփինեն չի տրվել պրովոկացիային: Լազերային դիսկի փորձաքննությունը ցույց է տվել 2 ամսվա ընթացքում մեղադրանքը հիմնավորող որևէ փաստ չի արձանագրվել:

10.Քրեական գործից բացակայում է քաղաքացիական գործի քննության դատական նիստի ձայնագրառման սկավառակը, որը պաշտպանության կողմը միջնորդեց հրապարակել, սակայն դատարանը հայտարարեց, որ այն քրեական գործից հատոր 2-րդ, գ.թ. 88-ից բացակայում է, իսկ մեղադրող` Արթուր Մանուկյանը հայտարարեց, որ իբր զննել են և մեկ այլ գ.թ.-ում է գտնվում:

11.Քրեական գործով կան վկաներ, որոնց ցուցմունքները մեղադրանքին ընդհանրապես վերաբերելի չեն: 12.Արփինե Մայսուրյանի հայրը մահացավ, և դատարանը թույլատրեց Ա.Մայսուրյանին դուրս գնալ Հայաստանի Հանրապետություից և մասնակցել իր հոր հուղարկավորությանը: Արփինե Մայսուրյանը կրկին ժամանակին վերադարձել է Հայաստան` լինելով արդար, ակնկալելով արդարադատության իրականացում: Հարկ եմ համարում նշել, որ գործերում նշված է, թե քանի անգամ, ումից և ինչ եղանակով է Զարուհի Պողոսյանը դարձել սեփականատեր: 

Արփինե Մայսուրյանն արդար է, նա որևէ հացագործություն չի կատարել. իր երկրում գնել է բնակարան, իր երկրի օրենքներին համապատասխան կարգով:

 

Բավականին երկար ժամանակ` 2 տարի և ավել տևեց նախաքննությունը, 1 տարուց ավել էլ տևեց դատաքննությունը, որի ընթացքում ոչ թե հիմնավորվեց Արփինե Մայսուրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հերքվեց այն, որն ակնհայտ անհիմն է: Առանց հիմքերի, առանց փաստերի ու փաստաթղթերի, առանց առերեսման: Չկան ծանուցագրեր, որ Արփինեն ստորագրած լինի և չներկայանա քննության, երբեք չի խուսափել քննիչին ներկայանալուց, կատարվել է ախօրինի կալանավորում: 


Հարգելի պարոն Վանեցյան, այս ապօրինությունները անտեսվել են Երաևան քաղաքի դատախազ` Արթուր Դավթյանի, նրա տեղակալ` Բատիկյանի և հիմա մեղադրող դատախազ` Արթուր Մանուկյանի կողմից:

   Խարդախները  հովանավորվում են դատախազությա՞ն կողմից

Ներկայումս, 8 տարի է անցել առքուվաճառքի պայմանագրի կնքելուց հետո, այդ ապօրինի գործը գտնվում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, Ռուբեն Մխիթարյանի վարույթում, ընդորում ներկա պահին հետազոտվում է առաջին ատյանի կողմից ապօրինի մերժված քաղաքացիական գործով դատական նիստի կրիչի հետազոտումը:


Ելնելով նշվածից, խնդրում ենք ընթացք տալ վերը նշված ապօրինությունները հայտնաբերելու և անհրաժեշտությա դեպքում պատասխանատվության ենթարկելու համար:

Այսօր, երբ երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և ժողովրդի մեջ արթնացել է պետության նկատմամբ հավատի և վստահության զգացում, ես համոզված եմ, որ Արփինե Մայսուրյանի գործը կհասնի իր հաղթական ավարտին և արդարությունը վերջապես կգա հաստատելու գործում առկա ճշմարտությունը հօգուտ Արփինե Մայսուրյանի:

Հարգելի պարոն Վանեցյան, խնդրում եմ ընդունելություն: Կներկայանամ իմ աղջկա անմեղությունը հաստատող փաստաթղթերով և կպատմեմ ինչերի են դիմել արհեստականորեն խարդախութուն կպցնելու համար:

Կանխավ՝ շնորհակալություն»: