Կոռուպցիոն սկանդա՞լ… ի՞նչ է նախաձեռնում Արարատի խելքից թեթև մարզպետը

04/08/2018 21:24
Կոռուպցիոն սկանդա՞լ… ի՞նչ է նախաձեռնում  Արարատի խելքից թեթև մարզպետը

ՀՀ Առողջապահության  նախարարության մեր հավաստի աղբյուրի տեղեկացմամբ, առաջիկայում Արարատի մարզում ականատեսը կդառնանք սկանդալային կոռուպցիոն գործարքների, որոնք նախաձեռնել է նախկին գյուղապետ, այսօր Արարատի մարզպետ՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը, նույն ինքը՝ Նիկոլի ֆավորիտը, ով Նոր- Կյանք գյուղում գյուղապետ ընտրվեց՝ մինչ համաժողովրդական շարժումը:

Ըստ մեր քաջատեղյակ լրատուի, օրերս, մարզպետ Գարիկ Սարգսյանի առանձնասենյակում,  տհաճ ու սպառնալից՝  փոխադարձ  գոռգոռոցներով  խոսակցություն է տեղի ունեցել՝ մարզպետի, Արտաշատի ու Վեդու ԲԿ-ների տնօրենների միջև: Մարզպետը  պահանջ է դրել, որ ԲԿ-ի տնօրեններն  անմիջապես հրաժարականի դիմումներ գրեն, այլապես ստուգումներ կիջեցնի ԲԿ-ներում, արդյունքում՝ ԱԱԾ-ն կայցելի իրենց: 

Картинки по запросу արարատի մարզպետարան

Վերջիններս սակայն  ընդդիմացել են մարզպետին՝ ասելով, որ 2018թ.-ի աուդիտն արդեն անցկացվել է ԲԿ-ներում ու հրաժարվել են դիմումներ  գրել:

Ըստ մեր նույն աղբյուրի, մարզպետ Գարիկ Սարգսյանն այս օրերին  անհանգիստ է, որովհետև ատամնաբույժ, ոմն Համիկից ստացել է կլոր գումար՝ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն նշանակվելու համար: Նույն տարբերակն է գործում նաև Վեդիի ԲԿ-ի աթոռի համար, այլ բուժաշխատակցի անուն է շրջանառվում:

-Եթե սա կոռուպցիա չէ, բա ի՞նչ է,- զարմացած , հարցնում է մեր աղբյուրն ու ավելացնում,- Գարիկ Սարգսյանն իր մերձավոր շրջապատում, սեղանի շուրջ, անզգուշորեն պարծենում է, որ խնդիր չունի, քանի որ իր թիքունքին Նիկոլն է ու եկել է իրենց ժամանակը:

Картинки по запросу Սոկրատ Հախվերդյան


Հեռախոսով կապ հաստատեցինք Արտաշատի ԲԿ-ի տնօրեն, ՀՅԴ անդամ Սոկրատ Հախվերդյանի հետ, վերջինս խույս տվեց մեր հարցերին պատասխանելուց՝ ասելով, որ շտապում է ու հետո կպատասխանի մեր հարցերին: Այն հարցին, թե ճի՞շտ է, որ ատամնաբույժ Համիկի անուն է հոլովվում Արտաշատի ԲԿ-ի նոր տնօրեն նշանակելու համար, Ս. Հախվերդյանն ասաց.

-Այո,  նա մարզպետի շրջապատի մարդկանցից է,-ասաց Ս. Հախվերդյանն ու ցտեսություն ասելով՝  անմիջապես անջատեց հեռախոսը:

Картинки по запросу տալոյան

Զանգահարեցինք նաև Վեդիի ԲԿ-ի տնօրեն Մելքոն Տալոյանին:

-Ես արձակուրդ եմ գնում,  օգոստոսի 20-ին կվերադառնամ՝ կպատասխանեմ ձեր հարցերին,-ասաց Մ. Տալոյանը:

Հ.Գ. Զրուցեցինք նաև Արարատի մարզպետարանի հնաբնակ աշխատակիցներից մեկի հետ, ով խնդրեց չհրապարակել իր անունը՝  ասաց, որ մարզպետարանը, ինչ նշանակվել է Գարիկ Սարգսյանը , մշտապես պարապուրդի մեջ է.

- Պարապ ենք, գործ չկա, մարզպետարանի աշխատակիցները պարապությունից գլուխները ձեռքերին դրած՝ ննջում են այս շոգ օրերին,  նախկին եռուզեռը չկա, հազիվ 20 նամակ-դիմում ստանաք, կամ չստանանք: Կարծում եմ Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելը Նիկոլի Փաշինյանի կոպտագույն սխալն էր: Մարդ, ով ագամ ծննդավայրում ընդունված չէ՝ Գարիկն ու իր հայրը մի քանի տարի առաջ,  խոպան են տարել համագյուղացիներին ու քցել: Մարդիկ վախենում են բարձրաձայնել, ետ ուզել փողերը: Եթե աուդիտ անցկացվի Նոր-Կյանքի գյուղապետարանում՝ կստանանք խայտառակ պատկեր,-պատմում է մեր զրուցակիցն ու շարունակում,- ՀՀ  Գյուղնախարարությունից ստացած հացահատիկի սերմը չի բաժանվել Նոր- Կյանքի  գյուղացիներին, ըստ մեր տեղեկությունների, նախկին գյուղապետ Գարիկը վաճառել է այն: Բայց արի ու տես, որ մարդը բախտ ունի, ճակատագրի բերումով դարձել է իր վերադասը՝ մարզպետ, սա իբր քիչ է,  ընկերն էլ վարչապետ Նիկոլն է, էլ ի՞նչ վայ վույ, համատարած քծնում են, էլ ի՞նչ վախ: Մնում է քեֆը, քեֆն էլ նոր պաշտոնների ու փողերի մեջ չի՞,- բազմանշանակ հարցնում է մեր զրուցակից՝ մարզպետարանի հնաբնակ աշխատակիցը:

 

 Ամալյա Սահակյան