Քաղաքապետի տեղակալի եղբայրն՝ ըննդեմ քաղաքապետի, կամ՝ ո՞վ է Գնել Հայրապետյանը

04/08/2018 00:44
Քաղաքապետի տեղակալի եղբայրն՝ ըննդեմ քաղաքապետի,  կամ՝ ո՞վ է Գնել Հայրապետյանը

Ներկա պահին՝ իրավապահ օղակներում, Կոտայքի մարզպետարանում, հայկական ԶԼՄ-ներում հեղեղված են Ծաղկաձորի գործող քաղաքապետի տեղակալ՝ Գարիկ Հայրապետյանի հարազատ եղբայր՝ ծաղկաձորցի Գնել Հայրապետյանի հատորների հասնող  բողոք-դիմումներն՝ առ քաղաքապետ՝ Արթուր Հարությունյանի և «Արքա» ռեստորանի սեփականատեր՝ Օնիկ Բաղդասարյանի:


Անձնական վրեժխնդրությամբ լցված այս նամակներն ու դիմումներն՝ անհարկի խլում են պատկան մարմինների, մամուլի ժամանակն ու ուշադրությունը, ամենավատն այն է, որ հանիրավի վարկաբեկվում է աշխարհաճանաչ Ծաղկաձոր քաղաքն՝  իր համայնքապետով  ու քաղաքի ամենահայտնի   տնտեսվարող սուբյեկտով, զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող փաստերով:

Մի խոսքով՝ լկտիություն ու թշնամանք ՝  սեփական ծննդավայրի ու քաղաքի նկատմամբ:

Ինչումն է բանը:

Картинки по запросу ծաղկաձոր քաղաքը

Գնել Հայրապետյանի բողոքի հետքերից պարզվեց հետևյալը:

Ծաղկաձորի նախկին քաղաքապետ՝ Գարուն Միրզոյանն իր կառավարման տարիներին 2010թ-ին ապօրինի ձևով, ծանրաբեռնված հողը օտարում է: Այն սեփականաշնորհում է Հրազդանի ՃՇՇ-ղեկավար՝ Օնիկ Բաղդասարյանը: Վերջինս իր սանիկ՝ Գնել Հայրապետյանի հետ դառնում է «Արքա» ռեստորանի սեփականատերերից մեկը:

Ըստ ծաղկաձորցիների, 2106 մակնիշի ավտոմեքենա վարող Գնել Հայրապետյանն՝ ի շնորհիվ իր քավոր Օնիկ Բաղդասարյանի աջակցության, շուտով դառնում է «Ֆոլցվագեն Տուարեգ» ավտոմեքենայի տեր, բարեկեցիկ կյանք վարում ու օրվա մեծ մասն անցկացնում քավորի տանը:

Օրերից մի օր էլ Գնելի սիրտը քաղաքապետ՝ Արթուր Հարությունյանի տեղակալի աթոռն է ուզում, սակայն մերժվում է վերջինիս կողմից, Ծաղկաձորի քաղաքապետն ընտրում է մյուս եղբորը՝ Գարիկ Հայրապետյանին՝ նշելով, որ վերջինս հանգիստ բնավորություն, մարդկանց հետ շփվելու բարձր կուլտուրա ունի:

Քաղաքապետի այս որոշումը դառնում է ընտանեկան դրամա: Ըստ բնակիչների, Գնել Հայրապետյանն այդ օրվանից  կապերը խզում է ծնողների և եղբոր հետ և մինչ օրս լեզու չի թրջում նրանց հետ: Դիաբետով տառապող մայրը մի քանի անգամ հայտնվում է հիվանդանոցում, սակայն որդին չի այցելում նրան: Չնայած այս ամենին, նրա կինը՝ Մանեն,  դաշնամուր է դասավանդում քաղաքի Արվեստի դպրոցում:

2014թ-ին Գնել Հայրապետյանը հայց է ներկայացնում դատարան՝ ըննդեմ քավոր՝ Օնիկի, «Արքա» ռեստորանային համալիրը յուրացնելու նպատակով:

Շուրջ 4 տարիների դատական քաշքշուկներից հետո՝ պարտվում:

-Գնելի պահվածքը ոչ ադեկվատ է,-ասում են համաքաղաքացիները,-Խելացի տղա էր, գրագետ, միանգամից փոխվեց, թվում է սատանան է նրան առաջնորդում, վատ սովորությունների հետ սեր ունի: Ունի կեղծ ֆեյքեր՝ սոց ցանցերում՝ Ani Aramjan, Hakob Hakobjan անուններով,-պատմում էին ծաղկաձորցիները,- Այս ֆեյքերի էջերով ինչեր ասես, որ չի գրում քաղաքի, քաղաքապետի ու բոլորի մասին: Տեղացիների համար նողկալի է դարձել այս երեւույթին հետեւելը: Նրա բողոք գրությունների պատճառով մշտապես խանգարվում է քաղաքապետարանի ու «Արքա» ռեստորանային համալիրի  բնականոն աշխատանքներն ու քաղաքի խոսակցությունների թեման:

Հ.Գ. Հուսանք, որ պատկան մարմիներն այսուհետեւ զուր ժամանակ չեն վատնի ստահոդ բողոքների առնչությամբ: