Աստղագիտական ակումբներ ՀՀ 10 դպրոցներում

02/08/2018 15:45
Աստղագիտական ակումբներ ՀՀ 10 դպրոցներում

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Անդր դը քամն սկայ (Under the Common Sky) լեհական կազմակերպության հետ համատեղ Բյաուրականի աստղադիտարանը և Հայկական աստղագիտական ընկերությունը <<Հայոց երկնքում>> նախագծի շրջանակներում հաջողությամբ անցկացրեցին 20 ուսուցչի վերապատրաստում:

Դասընթացի շրջանակներում առաջարկվել է՝

- Աստղագիտության տեսական և գործնական (արեգակնային համակարգ, մոլորակներ,
աստղեր, գալակտիկաներ, տիեզերքի առաջացում և էվոլյուցիա)
- Աստղագիտական խմբակների վարում, միջազգային համագործակցություններ
- Գիշերային երկնքի ուսումնասիրություն
- Դիտակը կիրառելու հմտություններ
- Ծանոթացում <<Stellarium>> համակարգչային ծրագրին
- Շրջագայություն Բյուրականի Աստղադիտարանում

 

Ծրագրի շահառու դպրոցներն են՝


1. Տավուշի մարզի Արծվաբերդի Բ.Աղաբաբյանի անվ. մ/դ
2. Տավուշի մարզի Մոսեսգեղի Պապիկ Ավալյանի անվ. մ/դ
3. Տավուշի մարզի Բերդի Կ. Մարդանյանի անվ. թիվ 3 հ/դ
4. Սյունիքի մարզի Սառնակունքի մ/դ
5. Սյունիքի մարզի Գորայքի մ/դ
6. Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվ. մ/դ
7. Արագածոտնի մարզի Բյուրականի Հ. Թումանյանի անվ. մ/դ
8. Արագածոտնի մարզի Անտառուտի մ/դ
9. Կոտայքի մարզի Աբովյան ք. Վ. Համբարձումյանի անվ. թիվ 10 հ/դ
10. Արարատի մարզի Մասիս գյուղի մ/դ

Վերոնշյալ յուրաքանչյուր դպրոցին կտրամադրվի աստղադիտակ և կհիմնվի աստղագիտական խմբակ, որտեղ 2 ուսումնական տարվա ընթացքում ամսական 2 անգամ կանցկանցվեն հանդիպումներ և աստղադիտումներ: 2018/2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց կկազմակերպի աստղագիտական միջոցառում տեղի համայնքում՝ իրենց գիտելիքներով, նոր մեթոդաբանությամբ և տեխնոլոգիյով կիսվելու նպատակով: Նախագծի նպատակն ՀՀ մարզերի դպրոցներում հիմնել աստղագիտական խմբակներ, երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացնել դեպի բնական գիտությունները, աստղագիտության վերաբերյալ նախնական գիտելիքների ստացում, սովորեցնել մասնկիցներին աշխատել և կիսվել իրենց գիտելիքներով իրենց իսկ համայնքներում:




ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան