Ջրիմուռների ծաղկումը Սեւանում սպառնում է Հայաստանի պետական անվտանգությանը (տեսանյութ)
01/08/2018 20:12
Oգոստոսի 1-ին ժամը 10։00-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակված «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրն է ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանը։
Հաղորդումը հեռարձակվում է ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Արմեն Ավագյանի մասին․
Ամերիկյան քիմիական ընկերության ու ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերության անդամ է։ Նա առաջինն է Հայաստանի գիտնականներից, ով ԱՄՆ-ում արժանացել է Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկրի կոչմանը։ Արմեն Ավագյանը նաև առաջինն է Հայաստանի գիտնականներից, ով Անգլիայի Քեմբրիջի համալսարանում ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն պրոֆեսիոնալների ցուցակում և ում շնորհվել է «Միջազգային նախագահական մրցանակը սրբապատկեր նվաճումների համար»։
Արմեն Ավագյանի կենսագրությունն ընդգրկված ԱՄՆ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնների տարբեր գրքերում՝ «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» ու Մարքիուսի «Ով ով է»: 1899 թվականից գործող ԱՄՆ-ի Մարքիուսի «Ով ով է» («Marquis Who's Who») շնորհել է նրան իր հիմնադրի անվան՝ «The Albert Nelson Marquis Lifetime Achievement» բարձրագույն մրցանակը։
Արմեն Ավագյանը հանդիսանում է մի քանի միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ, այդ թվում «Էկոլոգիական քիմիական Ճարտարագիտություն ամսագիր» (ԱՄՆ), «Քիմիական, բնապահպանական և կենսաբանական Ճարտարագիտություն ամսագիր» (ԱՄՆ,) «Ժամանակակից կառավարման ֆորում» (Սինգապուր):
Արմեն Բ. Ավագյանը հանդիսանում է 2018 թ մի շարք միջազգային գիտաժողովների կազմակերպչական կոմիտեների անդամ, այդ թվում․
5-րդ համաշխարհային կոնֆերանս «Կլիմայի Փոփոխության և Գլոբալ Տաքացում (Նյու Յորք, ԱՄՆ),
«Թափոնների վերամշակման և կրկին օգտագործման 7-րդ համաշխարհային կոնվենցիա» գագաթաժողով (Տոկիո, Ճապոնիա),
«Ջրերի աղտոտում և կեղտաջրերի կառավարում (Հռոմ, Իտալիա),
«Կենսաէներգիայի կոնգրես» (Բեռլին, Գերմանիա),
«Երկրի գիտության և երկրաբանություն. Երկրում տեղի ունեցած փոփոխությունները խթանելու և վերլուծելու», (Ամստերդամ, Նիդեռլանդներ),
«Ջրամբարների ճարտարագիտություն նավթի և գազի ծայրահեղ արտանետումների համար» (Բուենոս Այրես, Արգենտինա)
«Էկոլոգիական գիտություն և տեխնոլոգիա» (Վիեննա, Ավստրիա)։
Բացառիկ համաշխարհային նվաճում է համարվում Արմեն Ավագյանի հեղինակած տեսությունը ` «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական և կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում»։ Այս աշխատությունը հրատարակվել է 2012-2013 թթ. աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչություը։ Նույն հրատարակչությունը 2018 թ․ հրատարակել է Արմեն Ավագյանի նոր գիրքը՝ «Ջրիմուռները էներգետիկայի և կայուն զարգացման համար. Տեխնոլոգիաների, ռեսուրսների, տնտեսական և համակարգային վերլուծություն: Գլոբալ բնապահպանական քաղաքականության և նոր նախագծում կյանքի պահպանության արդյունաբերության»:
Արմեն Ավագյանը ուսանողական տարիքից անդրադարձել էր Սեւանի խնդիրներին և ներառել դրանք նաև իր 2011 թ. հոդվածում «Ջրի գլոբալ ռեսուրսների կառավարում միկրոջրիմուռների օգտագործմամբ ուղղված կայուն զարգացմանը» հրապարակված միջազգային Շպռինգեր ամսագրում «Մաքուր տեխնոլոգիաներ և բնապահպանական քաղաքականություն»: Նա մշակել էր տեխնոլոգիաներ Երևանի Քիմռեակտիվների, Վիտամինների ու Լիզին գործարանների կեղտաջրերի կենսաբանական մաքրման և հանդիսացել Նաիրիտ գործարանի փոխտնօրեն բնապահպանությայն և գիտության գծով: Այդ պատճառով մենք դիմեցինք ակադեմիկոս Արմեն Ավագյանին պարզաբանումներ տալու կապված Սևանի ծախկման խնդրի հետ:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից