18+ Սոցիալական ցանցերը քայքայում են մեր ազգային արժեքները

01/08/2018 18:15
18+ Սոցիալական ցանցերը քայքայում են մեր ազգային արժեքները

Հարգելի «Հայկական Ժամ» լրատվական, ձեզ է գրում ձեր հավատարիմ ընթերցողներից Հակոբ  Գրիգորյանը՝ նախկին ոստիկան, բարձրագույն կոչումով: Մի կողմ թողնեմ ամպագոռգոռ խոսքերը, գովերգանքն ու ձոները ձեր հասցեին՝ կարծում եմ դրա համար չէ, որ աշխատում եք:

Տարիներ շարունակ հետևելով Ձեր աշխատանքին պարզել եմ, որ կարևորագույն խնդիրներ եք բարձրացրել, լսելի դարձել, կեցցե՛ք: Թե դրանցից քանի՞ տոկոսն է իր համարժեք լուծումը ստացել՝ դրա համար դուք պատասխանատվություն չեք կրում: Այստեղ արդեն պատասխանատու օղակներն են պատասխանատվություն կրում:

Ինչևէ:

Անցնեմ նամակիս բուն խնդրին, ինչը արդեն տևական ժամանակ է ինձ հանգիստ չի տալիս, և կարծում եմ դրա լուծումը լրատվականների անդրադարձը կլինի:

Լինելով զտարյուն հայ, ավանդական ու պահպանողական մարդ, խնդրում եմ չկարծեք նեոլիթի ժամանակներից եմ, ավանդական ասելով նկատի ունեմ մեր ազգային արժեքների կրող լինելը: Այդպիսի ընտանիքում եմ մեծացել, ունեմ այդպիսի ընտանիք…

Բայց, սկսել եմ վախենալ…

Բացատրեմ, ես ուղարկեմ ձեզ մի քանի հղումներ սոցիալական կայքերից ու միտքս հասկանալի կդառնա:

Ընդամենը 7-8 տարի առաջ, մեր երկրում ամուսնալուծությունների թիվն այսքան մեծ չէր, երեխաներին լքող մայրերը Հայոց երկրում եզակի էին, հասարակությունից մերժված ու անտեսված: Իսկ այսօ՞ր…

«Օդնոկլասնիկ» կայքում կա մի «Պաչիկ» խաղ, համոզված եմ՝ տեղյակ եք: Իսկ տեղյա՞կ եք, թե քանի «պաչիկավորներ» իրենց գյուղերն ու քաղաքները կտրում անցնում են, իրենց հետ էլ տանից ոսկի ու զարդեր գողանում, որ հասնեն իրենց «պաչավորներին»:

Կայացած ընտանիքների, հասունացած երեխաների մայրերը լքում են նրանց, որ ինչ-որ դեղնամորուս ալֆոնսների հետ ժամանակ անցկացնեն:

Մարդիկ, հարազատները, ընկերները, նորապսակները միմյանց հետ շփվելու, մտքեր փոխանակելու փոխարեն նրանք Ֆեյսբուքում են ժամանակ սպանում, իսկ ի՞նչ են կարդում…

Մի կողմ թողնենք քաղաքական քաոսը, որ թափանցել է յուրաքանչյուրիս ընտանիք ու տխուր դարձրել մեր առօրյան, մի կողմ թողնենք ռուսամետ ու ամերիկամետ որակումները, որ պառակտում են մեր առօրյան…

Թերթեք Ֆեյսբուքը, թվարկեմ առաջին պատահած վերնագրերը, որոնց հղումները կուղարկեմ Ձեզ, հարգելի խմբագրություն՝ «Կուզենայի իրան կունիլինգուս անեի…», «Իմ հեշտոցը զգաց նրա առնանդամը…», «Այսինչյան Այսինչը ցուցադրել է իր բաց կուրծքը ու ամոթունքը…»:

Կարելի էր ասել՝ վայ ես ձեր ամոթունքը:

Հարգելի խմբագրություն, խնդրում եմ, բարձրացրեք այս հարցը: Հասկանալի է, որ խնդիրը գլոբալ է, և Հայաստանը չէ, որ պետք է նման երևույթի դեմ պայքարի

Սակայն, երկրի բարձրադիր ու օրենսդիր մարմինը ինչ-որ օրենք պետք է մշակի, գոնե սահմանափակվի նման բովանդակությամբ, ինչ-որ անհայտ շահեր հետապնդող հրապարակումները, որոնք կարդում են տարբեր տարիքի մարդիկ, առավելևս խոցելի դեռահաս խավը:

 

Մի պահ ֆեյսբուքում ակտիվացավ երկրում հնդկական ցածրորակ սերիալների ցուցադրումն արգելելու թեման, բայց, հավատացացեք՝ հնդկական այդ հիմարությունից չի կարող այնպիսի վտանգ լինել, ինչքան սոցիալական ցանցերից, քանի որ սրանք ուղիղ հարված են երկրի բարոյահոգեբանական մթնոլորտին:

Այսքանը: Շնորհակալ եմ ու գնահատում եմ Ձեր համբերությունը: